HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումներով պետությանը 23.5 մլրդ դրամի վնաս է հասցվել. հարուցվել է քրեական գործ

Գլխավոր դատախազություն է ստացվել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած տեղեկանքը: Այս մասին տեղեկացնում է դատախազությունը:

Վերջինիս, ինչպես նաև դրա վերաբերյալ պահանջված լրացուցիչ այլ փաստաթղթերի  համակողմանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք, 2009-2018 թվականների ընթացքում, առանց հիմնավորումների և բավարար հետազոտության, բազմաթիվ անգամ անհարկի փոփոխելով Ծրագրի իրականացման համար կնքված խորհրդատվական ծառայությունների մատուցման ու կապալի պայմանագրերը, դրանցում ներառել են անարդյունավետ և չհիմնավորված աշխատանքներ, կատարման են ընդունել ակնհայտ թերություններով կազմված նախագծա-նախահաշվային փաստաթղթեր:

Բացի դրանից, ծրագրի մշակման և իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք անհիմն, առանց վնասները գանձելու, համաձայնել են երկարաձգել շինարարության և խորհրդատվական ծառայությունների մատուցման ժամկետները: Առանձին դեպքերում խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրերում սահմանելով ծառայությունների՝ իրավական ակտերով հաստատված առավելագույն չափից կրկնակի անգամ ավելի գին՝ նշված պայմանագրերի գնի և բովանդակության մեջ հետագայում անհարկի և անհիմն փոփոխություններ կատարելով բարձրացրել են գները, իսկ մատուցվող ծառայություններում ընդգրկել են ոչ անհրաժեշտ և կրկնվող աշխատանքներ: Արդյունքում խորհրդատվական ընկերություններին վճարվել են սահմանվածից  ավելի գումարներ:

Նաև՝ միջոցներ չեն ձեռնարկվել շինանյութի, մասնավորապես՝ ցեմենտի բաղադրության և որակի չափորոշիչների ու նորմատիվների պահպանման, ինչպես նաև աշխատանքների կատարման նկատմամբ ընթացիկ, ամենօրյա հսկողության իրականացումն ապահովելու ուղղությամբ: Արդյունքում կապալի պայմանագրի փոփոխությունների համաձայնագրում շինաշխատանքների և բետոնյա ծածկույթի ակնհայտ թերություններն արձանագրելով հանդերձ՝ շահագործման են ընդունվել Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ ու Երևան-Աշտարակ հատվածները:

Այդպիսով ծրագրի ակնհայտ անարդյունավետ կառավարումը թաքցնելու, կառավարության 2010թ. հունվարի 14-ի 14-Ա որոշմամբ հաստատված նպատակներին ու խնդիրներին համահունչ Ծրագիրը կամ դրա մի մասն իրականացնելու պատրանք ստեղծելու նպատակով՝ ծրագրի մշակման և իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, չեն կատարել ծառայողական պարտականությունները՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Մասնավորապես՝ բացի այն, որ շուրջ 9 տարի, նախատեսված ժամկետների խախտմամբ, չեն ավարտվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները և չեն իրականացվել Ծրագրով քաղաքացիների, հասարակության և պետության համար ակնկալվող նպատակներն ու արդյունքները՝ կապված  երթևեկության ժամկետի կրճատման, անվտանգ, որակյալ և արագընթաց ճանապարհով Հայաստանի հարավը հյուսիսին կապելու, տնտեսության, բիզնես կապերի զարգացմանը խթանելու հետ, նաև գույքային առումով պետության օրինական շահերին պատճառվել է 23.553.817.000 դրամի չափով վնաս:

Նկատի առնելով, որ ուսումնասիրության արդյունքում առերևույթ ի հայտ են բերվել պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անզգուշությամբ ծանր վնաս հասցնելու հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: 16 հատոր կազմող քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ (9)

HAGOP
DO NOT GIVE ARMENIANS ANY MONEY TO DO ANYTHING!!!! THE AMOUNT OF GREED, CORRUPTION AND NEGLIGENCE IS OUT OF CONTROL!!!!! I AM ASHAMED TO CALL MYSELF ARMENIAN!!!!! GIVE THE MONEY TO A NON-ARMENIAN COMPANY TO THE ANY JOBS IN ARMENIA!!!!!!!! PATHETIC!!!!!!!!!!!!!!
Ricardo
Yeah, Raffi...the Spanish and the Armenians shared the graft. And who was supposed to keep tabs on this all - the Armenians.
HAGOP
@RAFFI, no excuse homie! ARMENIANS ARE STILL THE MAIN OVERSEERS AND 100% RESPONSIBLE!!!!! ABSOLUTELY PATHETIC!!!!!!!!! LOOK AT ALL THE SCUM BAGS HETQ INVESTIGATES ON THIS WEBSITE EVERY WEEK!!!!! STEALING!! MISMANAGING!!! ILLEGAL LAND GRABBING!!! ILLEGAL!!! ILLEGAL!!! ILLEGAL!!! WHEN ARE ARMENIANS GOING TO LIVE AS CHRISTIANS?????????
mahmouzian
during construction you coul see that no supervision existed the worker where just hangin g around. the fault is the Armenian government of that time with all their study and they pocketed the money .that bunch of people should be prosecuted.the only place for them is jail and it is very easy to prove it.the sad part is not a single agency is to be trusted they are all crook sssssssssand they all give us haistan haistan.deal with one haistandji in Armenia America france they are all the same shit
Krikor
Not just responsible officers. To date, he is the makedonski project manager, Mafiosi, B.D. and Spanish employees, S.Z. They fill their private wallets due to the bad practicces.
Raffi
@Hagop -> feel free to be ashamed of your Armenian identity all you want, however, the money WAS given to a foreign company: Corsan is a Spanish contractor :P
mahmouzian
I took that road 50 times and was discusted buy the work being done .prosecuted all the big guy involved they are the guilty one .they stole . and the worker did not now what to do .the guilty are the government of that time .bunch of crooks.hang them all clean the country.of those bastard
Valod
Armenians should be ashamed of themselves for wasting so much money. We will never be successful as a country. Sad. No Armenian can be trusted anymore.
Stephan Dragon
Oh, if you prosecuted that in Germany, there would be no construction companies and very little administration!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter