HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ Պուտինի՝ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով

Տրդատ Մուշեղյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ հայ-ռուսական հարաբերությունները յուրահատուկ բնույթ ունեն, և դա դրսևորվել է դարերի ընթացքում: 

Ըստ ՌԴ նախագահի՝ երկու երկների միջև համագործակցության շրջանակը մեծ է և հայ-ռուսական հարաբերությունները այս պահի դրությամբ զարգանում են բոլոր ուղղություններով՝ քաղաքական համագործակցությունից՝ մինչև ռազմական և տնտեսական համագործակցություն:

Վլադիմիր Պուտինը մասնավորապես ընդգծել է, որ նախորդ տարի երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն ավելացել է գրեթե 30 տոկոսով, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճը կազմել է արդեն իսկ 22.2 տոկոս: Պուտինի խոսքով՝ եթե համագործակցությունը այս տեմպով շարունակվի, ապա նախորդ տարվա ցուցանիշը կգերազանցվի:

«Ռուսաստանը վստահորեն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի Հանրապետության տնտեսական գործընկերների շարքում: Մենք Հայաստանի տնտեսությունում ամենախոշոր ներդրողն ենք, և այստեղ կարելի է ընդգծել, որ այս համատեքստում մեր հարաբերությունները բավական դիվերսիֆիկացված են»,- ՌԴ նախագահի խոսքերն է փոխանցում Կրեմլի կայքը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարևորել էր հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ամբողջ ներուժի իրացումը:

Լուսանկարը՝ Կրեմլի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter