HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Մեկնարկել է ՌԴ պատմության ամենալայնածավալ զորավարժությունը

Ռուսաստանի Դաշնությունում մեկնարկել է երկրի պատմության ամենալայնածավալ զորավարժությունը: "Восток-2018" անունը ստացած զորավարժությանը մասնակցում է 300 հազար զինծառայող:

«Ընդհանուր թվով զորավարժությանը մասնակցում է մոտ 300 հազար զինծառայող, ավելի քան հազար ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարք, 36 հազար տանկ, БТР և այլ մեքենաներ, մոտ 80 ռազմանավեր և օժանդակ նավեր»,- ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունում:

Ռուսաստանի զինված ուժերում զինծառայողների թիվը հասնում է մեկ միլիոնի, այսինքն՝ ստացվում է, որ "Восток-2018" զորավարժությունում ներգրավված է ՌԴ բանակի գրեթե 1/3 մասը:

Զորավարժությունը կշարունակվի մինչև սեպտեմբեի 17-ը Ռուսաստանի Հեռավոր արևելքում և ջրային տարածքներում: Զորավարժությունը ղեկավարում է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Ինչպես հաղորդում է պաշտպանությունը նախարարությունը, զորավարժության նպատակը տարբեր զորախմբերի կիրառման բարելավումն է:

Զորավարժությանը մասնակցում են նաև չինական և մոնղոլական զինված ուժերը: Չինական կողմից զորավարժությանը նեգրավված է 3200 զինածառայող և 900 միավոր զինտեխնիկա, իսկ մոնղոլական զինված ուժերը հրաժարվել են տեղեկություն հայտնել զորավարժությանը իրենց մասնակցության մասշտաբներից:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն "Восток-2018"-ը համեմատել է 1981 թվականին ԽՍՀՄ օրոք տեղի ունեցած "Запад-81" զորավարժության հետ՝ ընդգծելով, որ այս տարվա վարժանքները նույնիսկ ավելի լայնամասշտաբ են: "Запад-81"-ը սառը պատերազմի տարիներին խոհրդային ամենամեծածավալ զորավարժությունն էր:

Արձագանքելով "Восток-2018"-ի անցկացմանը՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Դիլան Ուայթը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը զորավարժության անցկացման մասին ծանուցվել էր մայիսին: Նա շեշտել է, որ բոլոր պետությունները զորավարժություն անցկացնելու իրավունք ունեն.

«"Восток-2018"-ը ցուցադրում է Ռուսաստանի պատրաստականությունը լայնածավալ կոնֆլիկտներին, ինչը խտացնում է այն պատկերը, որին մենք հետևում էիք՝ ավելի վճռական Ռուսաստան, ով նշանակալիորեն մեծացնում է իր ռազմական բյուջեն և ռազմական ներկայությունը»,- ՆԱՏՕ-ի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում BBC-ի ռուսական ծառայությունը:

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter