HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ն. Փաշինյան. «Քանի դեռ չի արձանագրվել Արցախի ժողովրդի ներկայացուցչի ներգրավման անհրաժեշտությունը, նշանակում է չենք մոտեցել հարցի կարգավորմանը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պնդում է՝ Արցախի բանակցությունների հարցով իրավասու է բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, սակայն իրավասու չէ բանակցել Արցախի Հանրապետության անունից, որովհետև «ոչ Արցախի նախագահն է, ոչ էլ վարչապետը»:

Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հարցին: Պատգամավորը հիշեցրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն խոսքերը, որ ՀՀ վարչապետը հրաժարվում է բանակցել, և բանակցությունների խոչընդոտի պատասխանատվությունը վարչապետինն է:

«Արցախի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորմանը, որովհետև նրանք ունեն իրենց սեփական իշխանությունը, իրենց կառավարությունը, իրենց ընտրությունները, որը և իրավասու է բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից: Ասվածի մեջ ոչ մի սենսացիա չկա»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ իշխանություններն առաջ են քաշում հետևյալ հարցը՝ բանակցում են` բանակցելու, թե հարցը լուծելու համար.

«Եթե բանակցում ենք հարցը լուծելու համար, ինչպե՞ս ենք պատկերացնում հարցի լուծումը առանց հակամարտության կողմի, եթե բանակցում ենք բանակցելու համար, պատրաստ ենք նաև նման ֆորմատով բանակցել, բայց քանի դեռ չի արձանագրվել Արցախի ժողովրդի ներկայացուցչի ներգրավման անհրաժեշտությունը, նշանակում է մենք չենք մոտեցել հարցի կարգավորմանը: Իմ կարծիքով բանակցային գործընթացին ամենաշատը խանգարում է այն ռազմաշունչ մթնոլորտը, որը հաստատվում է Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական գործողությունների ու հռետորաբանության պատճառով»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց բանակցությունների գործընթացին լիարժեք ներգրավվելու իր պատրաստակամությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter