HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՀԱՊԿ երկրների ղեկավարները միջնորդել են Նիկոլ Փաշինյանին, որ Յուրի Խաչատուրովը չկալանավորվի

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այն հարցին, թե ինչպես է ստացվել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանքի որոշում չի կայացվել: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները բանավոր միջնորդություն են  ներկայացրել իրեն՝ Խաչատուրովի նկատմամբ կալանավորում չկիրառելու հարցով:

Վարչապետը մանրամասնեց, որ այդ պահին ինքը եղել է Սանկտ Պետերբուրգում՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ երկրների գագաթնաժողովին, և իր հիմնական հաղորդակցությունը եղել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ: Վերջինս էլ, ինչպես երեկվա ասուլիսին ներկայացրեց, այդ պահին եղել է Ժնևում: Վանեցյանը տարբեր երկրներից ազդակներ է ստացել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու՝ ՀՔԾ կայացրած որոշման վերաբերյալ, և այդ մասին զեկուցել վարչապետին: Ընդ որում հեռախոսազանգերը, վարչապետի խոսքով, եղել են այնքան շատ, որ նույնիսկ խոչընդոտել են ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովում իր աշխատանքին: Նիկոլ Փաշինյանը կապ է հաստատել ՀՔԾ պետի հետ և հետաքրքրվել, թե արդյոք գործընթացն ամբողջությամբ օրենքի շրջանակում է արվել, և ստանալով դրական պատասխան՝ ասել, որ ՀՔԾ պետը որևէ կերպ չկաշկանդվի իր որոշումներում, քանի որ քաղաքական խոչընդոտ չի կարող լինել:

Այնուհետև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կրկին զանգահարել է` ասելով, որ հիմա էլ դատական համակարգից է զանգեր ստանում, թե գործը ջուր է: Փաշինյանը կրկին խոսել է ՀՔԾ պետի հետ, վերջինս հավաստիացրել է՝ իրենք քննչական մարմին են և գիտեն ինչ են անում: Նիկոլ Փաշինյանն այնուհետև հանձնարարել է տեղեկացնել ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներին այս որոշման մասին, ապա նույն երկրների ղեկավարներից բանավոր միջնորդություն է ստացել, իր խոսքով՝ դիվանագիտական միջնորդություն, որ եթե հնարավոր է ինքը միջնորդի՝ Յուրի Խաչատուրովի խափանման միջոցը կալանք չլինի: Փաշինյանը զանգահարել է ՀՔԾ պետին և խնդրել այդ տարբերակը քննարկել:

Լուսանկարը՝ Михаил Климентьев/ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter