HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Կյուրեղյանն այսօր ազատ կարձակվի․ ՔԿՀ-ն պարզաբանել է ՄԻՊ աշխատակազմին

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ Հայկ Կյուրեղյանի վերադարձի վերաբերյալ հրապարակված տեղեկությունների կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ հարցը քննարկվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը:

Ըստ Պաշտպանի աշխատակազմին ներկայացված պարզաբանման՝ օրենսդրորեն սահմանված կարգի համաձայն Հայկ Կյուրեղյանին երեք անգամ մեկ ամսով տրամադրվել է կարճաժամկետ մեկնում, վերջին մեկնման ժամկետը լրացել է սեպտեմբերի 10-ին: Հայկ Կյուրեղյանը հաջորդ օրը քրեակատարողական հիմնարկի վարչակազմին ներկայացրել է դիմում ևս մեկ ամսով կարճաժամկետ մեկնում տրամադրելու վերաբերյալ:

Պարզվել է, որ նրա կողմից ներկայացված դիմումի քննարկումը հետաձգվել է «Շանթ» 2018 ռազմավարական հրամանատարաշտաբային եռօրյա զորավարժությունների անցկացման հիմքով, սակայն այսօր նրա դիմումը կբավարարվի:

Օրվա ընթացքում սահմանված համապատասխան ընթացակարգն անցնելուց հետո Հայկ Կյուրեղյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից կտրամադրվի կարճաժամկետ մեկնում, այսինքն՝ նա ազատ կարձակվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter