HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Շանթ-2018». Բրիֆինգ օտարերկրյա ռազմական կցորդների մասնակցությամբ

Համապետական նշանակության «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՊՆ վարչական համալիրում կայացել է բրիֆինգ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների մասնակցությամբ:

Պաշտպանության նախարարության կայքը հայտնում է, որ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ, գնդապետ Ա. Առուստամյանը ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությանն  է ներկայացրել «Շանթ-2018» զորավարժության թեման, ուսումնական նպատակները, անցկացման փուլերը, ինչպես նաև ներգրավված անձնակազմի շրջանակները և ըստ զորավարժության սցենարի՝ պայմանականորեն ստեղծված ռազմաքաղաքական և ռազմավարական իրավիճակը:

Հանդիպման ընթացքում ծավալված ակտիվ հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև զորավարժության ղեկավար կազմի, դրա շրջանակում անվտանգության խորհրդի դերի և նշանակության հետ կապված հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter