HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամփոփվել է «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունը

Սեպտեմբերի 13-ին «Շանթ-2018» եռօրյա ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարային ամփոփիչ զարգացումներն է ներկայացրել ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը։ Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը:

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը ևս մեկ անգամ անդրադարձ է կատարել այն հիմնական նպատակներին, խնդիրներին ու առանձնահատկություններին, որոնք դրված էին զորավարժությունների հիմքում, հավաստիացնելով, որ պայմանական պատերազմին ներգրավված բոլոր օղակները, պետական և ռազմական կառավարման մարմինները, խաղարկման խմբերի մասնակից զինծառայողները բարձր մակարդակով կատարել են իրենց առջև դրված խնդիրները։

Զորավարժության շրջանակում ծավալվել է արդյունավետ փոխգործակցություն պետական կառավարման համակարգի բոլոր օղակների միջև, իրապես ստուգվել և գնահատվել են ղեկավար մարմինների կարողությունները։

Արդյունքում առավելապես իրականությանը համապատասխանեցված  պայմանական պատերազմի սցենարային զարգացումների և նախնական արդյունքների հիման վրա մատնանշվել են այն հիմնական բացթողումներն ու աշխատանքային ուղղությունները, որոնց առնչությամբ կկայացվեն համապատասխան եզրակացություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter