HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Հրազդան» ՔԿՀ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման ներկայացուցիչները մշտադիտարկման նպատակով չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ:

Ինչպես տեղեկացնում է Պաշտպանի աշխատակազմը, այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ, ստուգվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող փաստաթղթերը: 

Քրեակատարողական հիմնարկում արձանագրվել են խնդիրներ, որոնք առնչվում են՝

  • բժշկական սպասարկման բաժնի համալրվածությանը,
  • բժշկական թափոնների խոտանմանը,
  • արտաքին զննությունների և դրանց ընթացքի ու արդյունքների արձանագրմանը,
  • քրեակատարողական հիմնարկում հաստիքների և անձնակազմի ոչ բավարար քանակին,
  • քրեակատարողական ծառայողների աշխատանքային անբավարար պայմաններին,
  • ազատությունից զրկված անձանց մեկուսի պահելուն ու այդ ընթացքում նրանց համար բավարար նպատակային գործունեության կամ ծրագրերի բացակայությանը,
  • զբաղվածությանը, ներառյալ՝ կրթական և մասնագիտական ծրագրերին և այլն: 

Այցի ընթացքում վեր հանված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Արձանագրված խնդիրները դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին Պաշտպանի աշխատակազմը կներկայացնի իրավասու պետական մարմնին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter