HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ուղարկվել է լրացուցիչ նախաքննության

«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի կողմից բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ հարուցված  քրեական գործի նախաքննության ավարտից հետո գործն ուղարկվել է լրացուցիչ քննության։

Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը. «Հարուցված քրեական գործի նախաքննությունը թերի է կատարվել, ուստի  լրիվությունը, բազմակողմանիությունը, օբյեկտիվությունը ապահովելու նպատակով ուղարկվել է լրացուցիչ նախաքննության»։

 Բարսեղ Բեգլարյանի որդուն՝ Նարեկ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։

2016 թվականի մարտի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության կոնֆերենս սրահու Բարսեղ Բեգլարյանն ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին մեղադրել է յուրացումներ կատարելու  մեջ եւ բռնության գործադրմամբ, ինչպես նաև կյանքիև առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել որպես վնասի փոխհատուցում անվանափոխել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը կամ վճարել 20.000 ԱՄՆ դոլար: Արդյունքում՝ նախկին կոմերցիոն տնօրենը, Բ.Բեգլարյանի ուղղորդմամբ, իր սեփականություն հանդիսացող բնակարանը 2016 թվականի ապրիլի 25-ին գրավադրել է բանկում, իսկ գրավի 9.700.000 ՀՀ դրամը փոխանցել ընկերությանը:

Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հ.Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով, խափանման միջոց է ընտրվելստորագրություն՝ չհեռանալու մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter