HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Շենգավիթ» ԲԿ-ի նոր մասնաշենքի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Այս մասին հաղորդում է վարչապետի պաշտոնական կայքը:

«Բազմապրոֆիլ կենտրոնը հագեցած է ժամանակակից պահանջներին համապատասխան նոր կառավարման համակարգով, նոր սերնդի բժշկական սարքավորումներով, ժամանակակից վիրասրահներով, հարմարավետ հիվանդասենյակներով: Կենտրոնի ղեկավարները վստահեցրել են, որ քաղաքացիներին մատուցելու են բարձրորակ ծառայություններ՝ ապահովելով հետազոտությունների, միջամտությունների, վիրահատությունների ողջ ծավալը: Նրանց խոսքով՝ կենտրոնի բժշիկները պարբերաբար վերապատրաստվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական և իսրայելական կլինիկաներում: Նախատեսվում է իրականացնել նաև հեռահար բժշկություն, փորձի փոխանակում, առցանց օնլայն վիրահատություններ: 

Վարչապետ Փաշինյանը ողջունել է առողջապահության ոլորտում նմանատիպ խոշոր ծրագրերի իրականացումն ու քաղաքացիներին բարձր որակի ծառայությունների մատուցումը»,- ասվում է տարածված հաղորդագրությունում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter