HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանն այցելել է Արցախի Ազգային Ժողով

Սեպտեմբերի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել խորհրդարանական խմբակցությունների և մշտական հանձնաժողովների ղեկավարների հանդիպումը ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ, որին մասնակցել է Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Խորհրդարանի ղեկավարը ողջունել է Արցախ կատարած այցի շրջանակներում խորհրդարանականների հետ հանդիպելու Արարատ Միրզոյանի նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ նման հանդիպումները օգտակար են երկու հայկական հանրապետությունների համար կարևոր թեմաների և առկա մարտահրավերների շուրջ տեսակետներ փոխանակելու առումով:

Իր հերթին ՀՀ առաջին փոխվարչապետը կարևորել է նման ձևաչափով հանդիպումները, որոնք հնարավորություն են ընձեռում անկեղծ զրույց ծավալելու փոխադարձ հետաքրքրության հարցերի վերաբերյալ: Իր խոսքում Արարատ Միրզոյանը անդրադարձել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակին, ՀՀ նոր կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքներին և այլ թեմաների:

Հանդիպման ընթացքում ՀՀ առաջին փոխվարչապետը պատասխանել է նաև խորհրդարանականների հարցերին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter