HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարության պատվիրակությունը հանդիպել է ՎԶԵԲ ներկայացուցիչներին

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եւրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ ՎԶԵԲ Կլիմայի փոփոխության և էներգախնայողության թիմի ղեկավարի տեղակալ Նայջել Յոլանտսի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է բնապահպանության նախարարությունը:

Նայջել Յոլանտսը Հայաստանի Հանրապետությունում Կանաչ Կլիմայի Հիմնադրամի ազգային լիազոր մարմնի ղեկավարին՝ բնապահպանության նախարարին է ներկայացրել հիմնադրամին ներկայացվելիք ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» ծրագրային հայտի մշակման գործընթացը։

«Ծրագիրը նախատեսվում է իրականացնել տարածաշրջանի 9 երկրում, ինչի համար ակնկալվում է ստանալ 228 մլն $։ Հայաստանն այդ երկրների թվում բացառիկ է, քանի որ ծրագրում ընդգրկված է երկու քաղաք՝ Երևանը և Գյումրին, իսկ մյուսներում ծրագիր կիրականացվի մեկական քաղաքներում»,- գրված է ԲՆ հաղորդագրության մեջ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի և Կանաչ կլիմայական հիմնադրամի դրմաշնորհային միջոցները՝ կլիմայական փոփոխություններով պայմանավորված բնապահպանական խնդիրների մեղմման համատեղ ծրագրերին ուղղելու հնարավորություններին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter