HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անձրեւ եւ ամպրոպ, նաեւ` քամու ուժգնացում

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 23-ին և 26-ին երեկոյան ժամերին հատկապես հյուսիսային, 27-ին արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Սեպտեմբերի 24-25-ը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 5-10մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-25-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 26-27-ը նույնքանով կնվազի:

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝  քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Սեպտեմբերի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter