HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյան. «Սրանից հետո Հայաստանում ընտրարշավի ընթացքում կրքեր են բորբոքվելու, որովհետև ընտրությունները լինելու են իրական»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր դստեր հետ Երևանի ավագանու ընտրություններին քվեարկություն է կատարել մայրաքաղաքի թիվ 8/16 ընտրատեղամասում:

Քվեարկությունից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, վարչապետը նշել է. «Այս ընտրությունները տարբերվելու են նրանով, որ քաղաքացին վստահ է, որ ընտրությունն ինքն է կատարելու, և իր ձայնը չի գողացվելու: Եթե նկատվեն ընտրակեղծարարներ, նրանք կսկսեն բողոքել ոստիկանության գործողություններից»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ընտրարշավն իրական էր, և բոլոր ուժերը հասկանում էին, որ պետք է պայքարեն յուրաքանչյուր ձայնի համար: «Ցանկացած ժողովրդավարական երկրում ընտրարշավի ժամանակ կրքեր են բորբոքվում, և կարծում եմ՝ սրանից հետո Հայաստանում ընտրարշավի ընթացքում կրքեր են բորբոքվելու, որովհետև ընտրությունները լինելու են իրական: Պետք է սովորել իրական ընտրությունների և իրական քարոզարշավի»,- ասել է վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter