HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի ավագանու ընտրությունները լուսաբանում են 44 տեղական և 5 օտարերկրյա լրատվամիջոց

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել են տեղական 44 և արտասահմանյան 5 լրատվամիջոց: Այս մասին նշված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում

Օտարերկրյա լրատվամիջոցներն են՝ «Կավկազսկիյ Ուզել», «Դոյչե Վելլե», ԲիԲիՍԻ, «Ֆրանսպրես» և «Սպուտնիկ Արմենիա»:

Այս ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող միայն մեկ միջազգային կազմակերպություն է հավատարմագրվել՝ «Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը» (ICES):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter