HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Իմ քայլը» դաշինքի վստահված անձ. «Սենց որ գնա, վստահված անձի, դիտորդի, լրագրողի կարիք չի լինի»

Արաբկիր վարչական շրջանի 4/12 ընտրատեղամասում 18:20-ի դրությամբ քվեարկել է 708 ընտրող, այս ընտրատեղամասում քվեարկության իրավունք ունի 1936 ընտրող: «Իմ քայլը» դաշինքի վստահված անձ Ադիբեկ Մելիքյանն ասաց, որ 1998 թվականից ակտիվ մասնակցել է ընտրական գործընթացներին, եղել է վստահված անձ, սակայն նման աննախադեպ ընտրություն չի եղել: «Սենց որ գնա, վստահված անձի, դիտորդի, լրագրողի կարիք չի լինի»,- կատակեց Մելիքյանը:

ՔՊ-ական վստահված անձն անդրադարձավ նաև մամուլի այն հրապարակումներին, ըստ որոնց` «Իմ քայլը» դաշինքը պիցաներ է ուղարկել հանձնաժողովի անդամների համար: «Դաշինքն ուղարկել ա, որ ուտենք, սոված չմնանք, էդ պիցաները կիսել եմ Դաշնակցության, «Լուսավոր Հայաստան»-ի՝ հանձնաժողովի անդամների հետ, մարդավարի կիսել ենք, հետո իրանք են բերել, էլի կիսել ենք, մեր ազգի մեջ հացը սուրբ ա, ինչի՞ մասին ա խոսքը»,- ասաց Մելիքյանը:

Հարևանությամբ գտնվող 4/13 ընտրատեղամասում 18:45-ի դրությամբ մասնակցել է 643 ընտրող՝ 1822 ընտրական իրավունք ունեցողներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter