HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Դիտորդի փոխանցմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը ուղղորդել է ընտրողներին

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների 10/05 ընտրատեղամասում քվեարկության է եկել 1965 ընտրողից 606-ը: Հանձնաժողովի նախագահ Արթուր Օսիպյանը «Հետք»-ին հայտնեց, որ քվեարկությունը ակտիվ չի անցնում, քվեարկության է եկել ընտրողների գրեթե 30 տոկոսը: Օսիպյանի փոխանցմամբ՝ խախտումներ չեն գրանցվել, միայն դիտորդներից բողոք է ստացել «Իմ քայլը» դաշինքի վստահված անձի վերաբերյալ, ով քնել է ընտրատեղամասի հանգստի սենյակում: Այս մասին նաեւ արձանագրություն է կազմվել:

Օսիպյանը վստահեցնում է, որ լուրջ խախտումներ, կուտակումներ, ուղղորդումներ չեն եղել: Այնինչ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի դիտորդ Մարգարիտ Հարությունյանը «Հետք»-ին փոխանցեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը ողջ օրվա ընթացքում քվեարկության եկող ընտրողներին ուղղորդել է, նրանց հետ զրուցել: «Ինքս նախագահին դիմեցի այդ հարցով, որ ինքը արձագանքի, իր կողմից ասաց, սակայն հետագայում կրկին շարունակվեց»,- նշեց դիտորդը:

Մարգարիտան ասում է՝ մի պահ դուրս է եկել ընտրատեղամասից եւ նկատել, որ մի քանի տղամարդու հետ այդ վստահված անձը զրուցում է: Ասում է՝ երբ իրեն տեսել են, հեռացել են:

Դիտորդի խոսքով՝ ընտրատեղամասի կահավորումը եւս խախտումներով է, քանի որ դռները քվեախցիկների ետեւում են: Նրա փոխանցմամբ՝ քանի որ տեղափոխելու հնարավորություն չի եղել, խնդրել են դռներն ամրացնել, ինչը եւ արվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter