HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ
Հակոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը' Տրանսպորտի և
ՏՀՏ պրակտիկայի մենեջեր Խուան Գավիրիայի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող
«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում»-ը նախարարության
լավագույն ծրագրերից է, որը մեծ խանդավառությամբ է ընդունվում նաև
համայնքների բնակիչների կողմից:

Ինչպես տեղեկացնում է նախարարությունը, ծրագիրն իրականացվում է արդեն 10 տարի՝ երկու փուլով. ներդրվել է 85 միլիոն դոլար ու վերականգնվել է շուրջ 600 կմ ճանապարհային ենթակառուցվածք:

Խուան Գավիրիան շնորհակալություն է հայտնել արդյունավետ գործակցության
համար, ընդգծել է, որ արդյունքը շատ գոհացնող է: Նա ասել է, որ առավոտյան
այցելել է ծրագրի շահառու երկու համայնքներ, անձամբ դիտարկել կատարված
աշխատանքն ու լսել համայնքի ղեկավարների գոհունակության խոսքերը: Նրանք
նշել են, որ վերջնարդյունքը շատ ավելի գոհացուցիչ է եղել, քան իրենց
սպասումները, քանի որ, բացի ասֆալտապատումից, ծրագրի շրջանակներում
ճանապարհները ապահովվել են անվտանգության նշաններով ու գծանշումներով, հարկ
եղած ժամանակ տեղափոխվել են նաև գազատար ու ջրատար համակարգերը:

«Կենսական նշականության ճանապարհների վերականգնման» ծրագիրը նախատեսվում է
ավարտել 2018թ.- ի վերջին, սակայն ՀԲ ներկայացուցչի և նախարարի քննարկման
ընթացքում դիտարկվեց ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությունը, որի
դեպքում ծրագիրը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:

Նախարարը նշեց, որ շարունակական համագործակցության պատրաստակամությունը
մեծ է, և կառավարությունը սահմանել է ճանապարհաշինության ոլորտում որակի
խստագույն հսկողություն, ինչը վերաբերում է նաև այս ծրագրին:

Կարևորելով համայնքների զարգացման գործում ճանապարհների բարելավման դերը՝
Աշոտ Հակոբյանը նաև նշեց, որ ծրագիրը կնպաստի միասնական երթուղային ցանցի
ներդրման գործընթացին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter