Սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ
Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր սփյուռքի նախարարության պատվիրակությանն ընդունել է Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին:
Նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-եգիպտական հարաբերություններին, Եգիպտոսի մշակութային և սոցիալ-տնտեսական կյանքում տեղի հայ համայնքի ունեցած դերակատարությանը: «Նախարար Մխիթար Հայրապետյանը Հայաստանի կառավարության անունից գնահատանքի խոսք փոխանցեց Եգիպտոսի ժողովրդին և պետությանը, որը Հայոց ցեղասպանության տարիներին հազարավոր հայերի փրկություն և ապաստան է տվել»,- գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվել է նաև երկու երկրների՝ սփյուռքի հետ աշխատանքները կարգավորող պատասխանատու գերատեսչությունների միջև համագործակցության խորացումը:
Մեկնաբանել