HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության կոմիտեի նախագահ Մուսա Ֆակիի հետ

ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակիի հետ: 

Ըստ վարչապետի պաշտոնական կայքի՝ զրուցակիցները քննարկել են Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը լավագույնս է նախապատրաստվում գագաթնաժողովին և պատրաստ է այն անցկացնել բարձր մակարդակով, ինչպես նաև ջերմորեն Երևանում ընդունել կազմակերպության անդամ աֆրիկյան պետությունների բարձր մակարդակի պատվիրակություններին: 

Մուսա Ֆակին համոզմունք է հայտնել, որ գագաթնաժողովը կնպաստի Հայաստանի ու աֆրիկյան երկրների միջև հարաբերությունների խթանմանն ու զարգացմանը: 

Զրուցակիցները կարևորել են գագաթնաժողովի շրջանակում բիզնես ֆորումի անցկացումը, որը նոր ազդակ կհաղորդի նաև գործարար կապերի ընդլայնմանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter