HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ պատժախուց տեղափոխված կալանավորներին և դատապարտյալներին հաղորդակցության միջոցներից զրկելու հարցով

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենսդրության այն կարգավորումների սահմանադրականությունը, որոնք նախատեսում են պատժախուց տեղափոխված կալանավորներին և դատապարտյալներին նամակագրությունից, հեռախոսային խոսակցություններից և հաղորդակցության այլ ձևերից, այսինքն՝ արտաքին աշխարհի հետ կապից մեխանիկական զրկում: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:

Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումը և կանխարգելման ազգային մեխանիզմի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ պատժախուց տեղափոխված կալանավորված անձանց և դատապարտյալների արտաքին աշխարհի հետ կապին առնչվող օրենսդրական կարգավորումները չեն համապատասխանում Սահմանադրությանը և միջազգային չափանիշներին:

Սահմանադրական դատարանին ուղղված դիմումի վիճարկման առարկա են դարձել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի և ՀՀ քրեակատարողական օրենսգրքի, ինչպես նաև Կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու վերաբերյալ Կառավարության  որոշման համապատասխան դրույթները:

Գործող օրենսդրությամբ կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ պատժախուց տեղափոխելը՝ որպես տույժի միջոց կիրառելու դեպքում նա մեխանիկորեն՝ անկախ որևէ հանգամանքից, բացառություն չնախատեսող արգելքի ուժով զրկվում է արտաքին աշխարհի հետ կապից: Այսպիսի կարգավորումների պայմաններում, ստացվում է, որ տույժի այդ միջոցն ունի լրացուցիչ զրկանքներ պատճառելու բնույթ, որոնք որևէ կապ չունեն տույժի նպատակների կամ պատճառների հետ: Ինքնին տույժի միջոցը կիրառվում է քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ, իսկ հաղորդակցությունից զրկելու հարցը հիմնավորման չի արժանանում: Ստեղծված պայմաններում չի ցուցաբերվում նաև անհատական մոտեցում ու չի գնահատվում ազատազրկվածի վարքագծի ռիսկայնությունը:

Նշվածն առաջացնում է անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, ինչպես նաև հաղորդակցության ազատության սահմանադրական իրավունքների իրացման խնդիր, քանի որ զրկումը նախատեսվում է պատժախուց տեղափոխելու յուրաքանչյուր դեպքում:

Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում հիմնավորվում է նաև, որ վիճարկվող  կարգավորումները հակասում են նաև Սահմանադրության համաչափության, ինչպես նաև հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությամբ ամրագրված դրույթները մեկնաբանելիս ՀՀ վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան հաշվի առնելու սահմանադրական սկզբունքներին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter