HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտ Հակոբյանն ընդունել է իսպանական «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն»-ի ներկայացուցիչներին

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է իսպանական «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության շինարարության գծով տնօրեն Խոսե Ալբերտո Կառասկոյին և ծրագրի ղեկավար Սանտիագո Զուբիյագա Ռոդրիգեսին: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Կողմերը քննարկել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2-ում իրականացվող աշխատանքների մանրամասները: Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ չնայած իրենց ընկերության որոշ ֆինանսական խնդիրներին, այս նախագծի իրականացման նպատակով բանկերը շարունակում են իրենց միջոցներ տրամադրել: Սակայն ներկայում կան որոշակի տեխնիկական խնդիրներ՝ կապված ոռոգման ջրի խողովակների տեղափոխման և դրա հետևանքով հողերի օտարման գործընթացի հետ: Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու բոլոր նմանատիպ խնդիրների շուտափույթ լուծմանը և առաջարկել նախարարության մասնագետների հետ քննարկել խնդրահարույց կետերը:
Աշոտ Հակոբյանն անդրադարձել է աշխատանքի ներկա տեմպին, որն, ըստ նրա, գոհացուցիչ չէ: Նախարարը նշել է, որ ի տարբերություն 3 ամիս առաջվա պատկերի, Տրանշ 3-ում չինական ընկերության կողմից իրականացվող աշխատանքները ծավալային առումով մի քանի անգամ գերազանցում են Տրանշ 2-ում կատարվող աշխատանքներին: Տրանշ 2-ի աշխատանքների տեմպը վերականգնելու նպատակով նախարարը խոստացավ ձեռնարկել գործուն միջոցառումներ: 
Աշոտ Հակոբյանի խոսքով՝ այս ծրագրի իրականացման ընթացքում հապաղել չի կարելի. ժամկետը բավական սուղ է, իսկ հետաձգումները՝ անցանկալի: Ընդ որում՝ տեմպի բարձրացումը չպիտի լինի որակի հաշվին:
Նախարարը խոստացավ առաջիկա օրերին այցելել շինհրապարակ՝ բոլոր խնդիրներին տեղում ծանոթանալու և հույս հայտնեց, որ աշխատանքները կընկնեն նախկին հունի մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter