HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյան. «Պետք է կոտրենք բոլոր կարծրատիպերը»

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպում-քննարկում է անցկացրել նախարարությունում աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով արդեն մեկ ամիս պրակտիկա անցնող երիտասարդների հետ: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Սուրեն Պապիկյանը դրական է գնահատել նախարարության ամենօրյա կազմակերպչական գործունեության նկատմամբ երիտասարդների պատրաստակամ ներգրավվածությունն ու ակտիվ աշխատանքը, ապա լսել պրակտիկ աշխատանքի վերաբերյալ նրանց տպավորությունները, կարծիքներն ու առաջարկները:

Խոսելով պետական կառավարման համակարգում երիտասարդներին ներգրավելու անհրաժեշտության մասին՝ նախարարն ընդգծել է, որ այս ծրագիրը հետհեղափոխական շրջանի կարևոր ձեռքբերումներից է։ «Երիտասարդներն  իրենց նախաձեռնողականությամբ և զարգացման առողջ հայեցակարգերով պետք է դառնան Հայաստանում թափ առնող փոփոխությունների առաջամարտիկը»,- նշել է նախարարը և հորդորել երիտասարդներին՝ չխուսափել բարձրաձայնել առկա թերությունները և հանդես գալ նորարարական առաջարկներով, գաղափարներով և նախաձեռնություններով:

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է երիտասարդներին հուզող հարցերին, նրանց հետ քննարկել ինչպես նախարարության առօրյա աշխատանքային գործունեությանը, այնպես էլ տարածքային կառավարման և զարգացման ոլորտին առնչվող մի շարք հիմնահարցեր:

Երիտասարդներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նախարարի` ընձեռնված հնարավորության, իրենց ցույց տրված ջերմ ընդունելության և աշխատանքային գործընթացում աշխույժ ներգրավման համար: Ամփոփելով` նախարարը նշել է, որ երիտասարդները պետք է հնարավորություն ունենան ավելի մոտիկից ծանոթանալ պետական կառավարման համակարգին և հավելել`  «պետք է կոտրենք բոլոր կարծրատիպերը»։

 

Մեկնաբանություններ (1)

Մկրտիչ Չոլախյան
Հարգելի Պապիկյան, շատ լավ է որ նոր, գրագետ ու ջահել կադրեր եք ներգրավվում: Բայց պետք է առաջնահերթ բարձրացվի նաեւ ժողովրդի հետ անմիջականորեն աշխատող պաշտոնյաների որակը: Շատ շատ տեղերում (հատկապես գյուղական) համայնքապետերը լրիվ անգրագետ են ու մարդկանց գլխին պատուհաս են դարձել: Հասարակ տեղեկանքի համար տասը անգամ տանում բերում են, որովհետեւ չգիտեն ինչ կամ ինչպես գրեն: Հիմա էլ սխալվելու վախից են լռվել ու գործն ավելի է դժվարացել: Խնդրում ենք մի կոնտրոլ դնեք գոնե դրանց թղթաբանության վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter