
Նախագահը ստորագրել է նախարարների ազատման հրամանագրերը
Գիշերը ստորագրած հրամանագրերով նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատել է 6 նախարարների:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների անդամ նախարարներին պաշտոններից ազատելու առաջարկով գրությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց երեկ՝ հանրահավաքի ժամանակ: Հավաքը կայացավ այն բանից հետո, երբ խորհրդարանական 3 խմբակցություններ կողմ քվեարկեցին մի նախագծի, որն ըստ էության կարող է խոչընդոտել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն: Փաշինյանը մինչ այդ կոչ էր արել պատգամավորներին չգնալ Ազգային ժողով և չգրանցվել, իսկ գրանցումից հետո հրապարակավ ստորագրեց ազատման գրությունը՝ հավելելով, որ դրան կհաջորդի այս ուժերի ներկայացուցիչ մարզպետների ազատումը:
Վարչապետի առաջարկով և նախագահի հրամանագրերով պաշտոններից ազատվել են արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Լևոն Վահրադյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը և գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:
Պաշտոնից ազատված նախարարների լուսանկարները նշված են սև ու սպիտակ գույներով
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել