HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կարո Կարապետյանի սպանության մեջ կասկածվողի ինքնությունը պարզվել է

Քննչական կոմիտեն և ոստիկանությունը հաղորդագրություններ են տարածել`  «Յուվեցի Կարո» անունով հայտնի Կարո Կարապետյանի մահվան հանգամանքների մասին:

Ոստիկանության կողմից տարածված հաղորդագրության համաձայն`«հոկտեմբերի 6-ին, ժամը 22:40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ են։ Րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգեր են հնչել Երևանի տարբեր բժշկական կենտրոններից։ Հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հրազենային վիրավորումով երկու տղամարդ։ Հոսպիտալացված տղամարդկանցից մեկը` Կարո Կարապետյանը մահացել է»:

Նշենք, որ նույն վայրից  հրազենային վնասվածներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց է տեղափոխվել նաև Սարգիս Ավագյանը:

Բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ այս պահին Ավագյանը վիրահատվում է:

Ոստիկանության կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ և ատրճանակ։

«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ», ասված է հաղորդագրության մեջ:

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինում հարուցվել է քրեական գործ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։

Քննչական կոմիտեից մասնավորեցնում են, որ կրակոցները հնչել են Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter