
Սամվել Մայրապետյանի մեղադրանքը կաշառք ստանալու միջնորդության վերաբերյալ է. նա դատարանում է
Գործարար, Հ2 հեռուսաընկերության սեփականատոր Սամվել Մայրապետյանի գործը կաշառք ստանալու միջնորդության վերաբերյալ է: Այս մասին «Հետք»-ին ասաց նրա պաշտպան Կարեն Բատիկյանը:
Նշենք, որ Մայրապետյանն այս պահին բերվել է դատարան, որտեղ քննվում է նրա նմատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը: Թե ինչ չափի կաշառքի մասին է խոսքը, Բատիկյանը չմանրամասնեց:
Պաշտպանը նշեց, որ Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6-ին, ձերբակալման դեմ բողոք է բերվել, որը ևս այսօր կքննվի: Նշենք, որ դատավորը, ով քննելու է ձերբակալման դեմ տարված բողոքն ու կալանքի միջնորդությունը, Աննա Մաթևոսյանն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել