
«SOS Երեւան» կոալիցիան շարունակում է պայքարը
«SOS Երեւան» կոալիցիան հոկտեմբերի 29-ին անցկացրեց բողոքի հերթական ակցիան` երթ-համերգ` ի պաշտպանություն Երեւանի կանաչ տարածքների պահպանման: Երթը սկսվեց կամերային երաժշտության տան այգուց (Տես նաեւ` Երեւանցին այլեւս օդ չունի շնչելու): Ակցիայի մասնակիցները` հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, բնակիչներ, քայլելով հասան Օպերայի այգի, որտեղ էլ տեղի ունեցավ համերգը: Բացօթյա համերգին կատարումներով հանդես եկան երգիչներ Վահան Արծրունին, Լիլիթ Պիպոյանը, Էդուարդ Զորիկյանը եւ Արթուր Իսպիրյանը:
Կոալիցիան այս շաբաթ նախաձեռնելու է նոր միջոցառումներ:
Լուսանկարները` Օնիկ Գրիգորյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել