HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արագածոտնի մարզի գյուղացիները հաշվարկում են կարկուտի վնասները

Երեկ երոկոյան ուժեղ կարկուտ է տեղացել Արագածոտնի մարզի մի շարք համայնքներում: Մարզպետարանում ձեւավորվել է վնասի չափերն ուսումնասիրող հանձնաժողով: Այսօր վաղ առավոտյան մարզպետ Սարգիս Սահակյանը եւ գյուղնախարարության ներկայացուցիչները շրջայցեր են կատարել կարկուտից վնասված համայնքներ:

Կոշի գյուղապետ Աշոտ Ենգիբարյանը տեղեկացրեց, որ երեկ մոտ 20 րոպե գյուղի տարածքում կարկուտ է տեղացել: Ամբողջությամբ վնասվել է գյուղի պտղատու այգիները, բանջարաբոստանային ցանքատարածությունները, ընդհանուր առմամբ` մոտ 315 հա տարածք:

Կոշի գյուղապետի ասելով՝ այս պահին հանձնաժողովը ճշտում է վնասի չափը: Գյուղացիներն ակնկալում են, որ կառավարությունը օգնաույան ձեռք կմեկնի:

«Իհարկե, չենք սպասում, որ կառավարությունը 100 տոկոսով փոխհատուցի մեր վնասները: Այստեղ հարցը մոտեցումն ու վերաբերմունքն է: Թող 30 տոկոսի չափով հատուցում տան, միայն թե գյուղացին իրեն լքված ու միայնակ չզգա»,-ասում է Աշոտ Ենգիբարյանը:

Մարզի Օթեւանի գյուղապետ Բրո Ֆատոյանը «Հետքին» տեղեկացրեց, որ իրենց համայնքում այգիները նոր էին ծաղկել եւ տեղացած կարկուտն ամփողջությամբ ծաղկաթափ է արել ծառերը: Օթեւանում շատ այգիներ չկան, ընդհանուրը` մոտ 7 հա:

Գյուղում մարդիկ ավելի շատ զբաղվում են անաստապահությամբ: Կարկուտը վնասել է նաեւ ամբողջ արոտը` մոտ 600 հեկտար: Գյուղապետն ասաց, թե, անշուշտ, վնասը մեծ է իրենց համար, եւ սպասում են կառավարության արձագանքին:

Կարկուտը 106 հա այգի եւ բանջարաբոստանային ցանքատարածություն է վնասել նաեւ Իրինդ գյուղում: Գյուղապետ Ալեքսան Քոթանյանն ասաց, որ իրենց համայնքում այլեւս պտուղ չունեն: Վնասվել է գյուղի հացահատիկային ցանքատարածությունները` 30 հա գարի եւ ցորեն: Կարկուտը գետնին է հավասարեցրել նաեւ գյուղացիների առվույտի դաշտերը` 80-90 հա: Իրինդում հակակարկտային կայան չկա, եւ գրեթե ամեն տարի այս օրերին գյուղը վնասներ է կրում բնական աղետներից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter