
Կանաչ գոտու և ընդհանուր օգտագործման տարածքների հաշվին տաղավարներ չեն տեղադրվել. պարզաբանում են քաղաքապետարանից
Վերջին 2 ամիսների ընթացքում Երևանի քաղաքապետարանը Երևանի Կենտրոնի գոտիավորման նախագծին համապատասխան կառուցապատման աշխատանքներ է կատարում Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում՝ իրականացնելով Արամի և Փավստոս Բուզանդի փողոցների շարունակությունը, որը հիմնականում սպասարկելու է «Հին Երևան» ծրագրով նախատեսված հատվածը:
Նոր փողոցների կառուցման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերակառուցել գործող վարձակալների կողմից տնօրինվող տարածքները և դրանց սպասարկող տաղավարները՝ ըստ քաղաքապետարանի կողմից տրված սխեմայի:
Տեղեկացնենք նաև, որ բանակցությունների արդյունքում Աբովյան փողոցի որոշ կառուցապատողների ևս որպես փոխհատուցում առաջարկվել է այդ հատվածում տաղավարներ տեղադրել, բնականաբար, ոչ կանաչ գոտու և ընդհանուր օգտագործման տարածքների հաշվին:
Միևնույն ժամանակ, նախատեսվում է ամբողջովին բարեկարգել Գլխավոր պողոտայի տվյալ հատվածը: Այս համատեքստում քաղաքապետարանի կողմից մշակված է տվյալ տարածքի բարեկարգման, կանաչապատման և արտաքին լուսավորության ծրագիր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Մեկնաբանել