HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՕԵԿ-ական համայնքապետը ՀՀԿ-ի դե՞մ է դուրս գալիս

Արագածոտնի մարզի Ոսկեվազի համայնքապետ Հայկ Հովհաննիսյանը ամենայն հավանականությամբ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունը կառաջադրի թիվ 15 ընտրատարածքում: Այս ընտրատարածքից մեծամասնականով մի քանի անգամ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ անդամ Խաչիկ Մանուկյանը:

Հայկ Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե իր առաջադրումը հավանական է, սակայն վերջնական որոշում կկայացվի առաջիկայում: Համայնքապետն ասաց, որ 13 տարի է՝ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է եւ առաջադրվելու դեպքում կլինի ՕԵԿ-ի թեկնածուն:

Հայկ Հովհաննիսյանն այնքան էլ «ոգեւորված» չէր իրենց տարածքից ընտրված պատգամավոր Խաչիկ Մանուկյանով: Հարցին, թե նրա աշխատանքից գո՞հ է, Հայկ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ընտրվելուց հետո Խաչիկ Մանուկյանին չեմ տեսել: Իմ նախաձեռնությամբ հանդիպումներ էլ չեմ փնտրել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter