Շաբաթ, 22 սեպտեմբերի
Գյուղատնտեսություն

Լուրեր ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ում սերմացուների փչացման և պակասորդների առթիվ քրեական գործ է հարուցվել

18:16 | 20 սեպտեմբերի, 2018
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառավարության 2017թ. մարտի 19-ի որոշմամբ, Հայաստանում գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման 2017 թվականի ծրագրի շրջանակներում` գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին թույլատրել ծրագիրն իրականացնելու համար օգտագործել 612 779 084 դրամ` 1710 տոննա առաջին վերարտադրության սերմացուներ ձեռք բերելու նպատակով:

Լուրեր Կառավարությունը հավանություն տվեց «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ների ներդրումային ծրագրերի փոփոխություններին

12:51 | 20 սեպտեմբերի, 2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ներկայումս ծրագիրը ո՞ր փուլում է, նախարարն արձագանքեց՝ պրոցեսը շարունակվում է, սակայն չի կարող հստակեցնել, թե նախագծի որ փուլին են հասել։

Հոդվածներ Գեւորգ Պետրոսյան. «Ուսուցում եւ այլընտրանք՝ կլիմայական փոփոխություններին դիմակայելու միակ արդյունավետ միջոցները»

15:41 | 15 սեպտեմբերի, 2018
Եթե տարին հացառատ է, ապա աշնան գալուստը մշակովի հողատարածքները դիմավորում են կրակից առաջացած թանձր ծխաշերտով: Բնակավայրերն եւս զերծ չեն մնում «մաքրագործող խարույկներից»: Աշնանն ու գարնանը մարդիկ այրում են փողոցում թափված տերեւները, գազոնների չորացած բուսածածկ մակերեսները, մայթերի կողքին կուտակած աղբը:

Լուրեր Հացահատիկային բեռների ներկրման արգելքը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը

14:17 | 15 սեպտեմբերի, 2018
Նախարարությունը վրացի գործընկերների հետ շարունակում է բանակցությունները, որպեսզի երկաթուղային և լաստանավային փոխադրումների գնագոյացման արդյունքում Հայաստանի փոխադրողները վնասներ չկրեն:

Հարցազրույց Դավիթ Պիպոյան․ «Հարցրեք նախարարությանը կամ ԱՎԾ-ին, ոչ ոք չգիտի՝ որքան ԳՄՕ ենք ուտում»

10:25 | 13 սեպտեմբերի, 2018
Օրենքում մենք թողել ենք ԳՄՕ-ների փորձարկումների համար թույլտվության իրավունք, սողանցք, բայց օրենքն ասում է, որ այդպիսի թույլտվություն պետք է տա կառավարությունը։

Լուրեր «Սպայկա»-ի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի

18:12 | 4 սեպտեմբերի, 2018
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում գյուղմթերք արտահանող «Սպայկա» ՍՊ ընկերության կողմից հարկային պարտավորությունների պակաս հաշվարկման դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ընկերության կողմից ինքնուրույն հաշվարկվել են թերհայտարարագրված հարկային պարտավորությունները և դրանց վերաբերյալ հարկային մարմին են ներկայացվել ճշգրտված համապատասխան հաշվարկներ:

Լուրեր Կառավարությունում քննարկվել են գյուղացիական տնտեսություններին տրամադրվող պետական աջակցությանը վերաբերող հարցեր

21:10 | 29 օգոստոսի, 2018
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է այդ նպատակով մշակված ծրագրի նախագիծը, որով առաջարկվում է ուղղակի աջակցություն տրամադրել որոշակի կատեգորիայի գյուղացիական տնտեսություններին: Նախատեսվում է այն իրականացնել որպես պիլոտային ծրագիր` այս տարվա աշնանացանի ժամանակահատվածի համար: Նախարարը նշել է, որ խոսքը գնում է մոտ 2700 հեկտարի մասին, և ակնկալվում է, որ պետական աջակցության ծավալը կկազմի մոտավորապես 185 մլն դրամ:

Լուրեր Սևանա լճից 210 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու օրինագիծն ընդունվեց

15:59 | 29 օգոստոսի, 2018
Երեկ մի խումբ բնապահպաններ բողոքի ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի դարպասների դիմաց՝ պատգամավորներից պահանջելով դեմ քվեարկել մինչ 210 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու օրենքի նախագծին։

Հոդվածներ Ոռոգման ջուրը երկու «զոնայի» է բաժանել Տավուշ գյուղը. լավագույն լուծումը նոր ջրամբարն է

23:13 | 28 օգոստոսի, 2018
ՋՕԸ-ի ղեկավարը հավելում է, որ եթե Տավուշ գետի վերին հոսանքում ջրամբար կառուցվի, ջուրն ամբարվի, ապա անկախ սեզոնից ու սակավաջրությունից՝ Տավուշում, Բերդում եւ Վերին Կարմիրաղբյուրում ոռոգման ջրի հարց չի լինի:

Լուրեր Արթուր Խաչատրյան․ «Ջրի պահանջարկը գնալով մեծանում է, առաջարկը՝ նվազում»

13:36 | 23 օգոստոսի, 2018
Արթուր Խաչատարյանը անդրադարձավ նաև ջրի կորստի դեպքերին։ Տեղեկացրեց, որ այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ քննարկում են ունեցել, որպեսզի Արաքս գետ թափվող ջուրը, որը հոսում է նաև դեպի Թուրքիա, հետ վերադարձվի գյուղատնտեսություն։ Նրա խոսքով՝ սա էապես կնվազեցնի ջրի այլ աղբյուրների վրա իրականացվող ճնշումը:

Լուրեր Կառավարությունն ավելացրեց Սևանա լճից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի ծավալը

12:58 | 23 օգոստոսի, 2018
Սևանա լճի նկատմամբ ցանկացած գործողության իրականացման հիմքում պետք է ընկած լինի օրենսդրությամբ սահմանված երեք գլխավոր սկզբունքի պահպանությունը՝ ռեսուրսի սահմանափակ լինելը, ազգային անվտանգության և ռազմավարական նշանակությունը, էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և պահպանումը:

Լուրեր Փաշինյան․ «Հայաստանում կա ոչ միայն ստվերային տնտեսություն, այլև ստվերային գյուղատնտեսություն»

12:32 | 23 օգոստոսի, 2018
Փաշինյանի փոխացմամբ՝ այս իրավիճակին չի լինում բացատրություն, սակայն խորհրդակացություններից հետո գալիս են, ասում՝ գիտե՞ք էնտեղ այգիներ կան․ «Պատկերացնու՞մ եք, սենց ինստիտուտ կա Հայաստանում»,-ասաց վարչապետը։

Հոդվածներ Տավուշում դեղձի այգիները չորանում են․ բերքի մեծ կորուստներ են գրանցվել

15:45 | 16 օգոստոսի, 2018
Նոյեմբերյանի տարածաշրջանի մի քանի գյուղերում դեղձենիների վարակ է սկսվել։ Հարյուրավոր հեկտարներ ոչնչացման վտանգի առաջ են հայտնվել։ Առողջ ծառերը մի քանի ամսվա ընթացքում դեղնում, հետո չորանում են։ Պտուղները չեն մեծանում, չեն հասունանում, վաճառքի կամ ուտելու պիտանի չեն։

Լուրեր Գյուղնախարարության խորհուրդները կարկտահարությունից տուժած խաղողագործներին

16:28 | 14 օգոստոսի, 2018
2018 թվականի օգոստոսի 10-ին Արմավիրի մարզի մի շարք համայնքներում կարկտահարության և ուժեղ քամու հետևանքով վնասված խաղողի այգիների արագ վերականգնման և հաջորդ տարվա կայուն բերքատվության ապահովման նպատակով խորհուրդ է տրվում վազերի ուժեղ վնասվածության դեպքում էտել կամ կարճացնել այն մատերը, որոնց շվերը կոտրատվել կամ խիստ վնասվել են` թողնելով մատի հիմքին հնարավորին չափ մոտ գտնվող 2-3 շվերը՝ տերևներով:

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ