Կիրակի, 23 սեպտեմբերի
Դատարան

Լուրեր Դատավոր Լիզա Գրիգորյանն ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի

13:48 | 22 սեպտեմբերի, 2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը ևս դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշումը՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու վերաբերյալ քաղաքացիական մասնագիտացման մասով:

Լուրեր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում սահմանվել է հերթապահություն

13:16 | 22 սեպտեմբերի, 2018
Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններով պայմանավորված, սույն թվականի սեպտեմբերի 22-ին և 23-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն:

Լուրեր Դոն Պիպոն 50 մլն դրամ գրավով ազատ է արձակվել

21:53 | 20 սեպտեմբերի, 2018
Քրեական աշխարհում «Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանն այսօր 50 մլն դրամ գումարի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին «Հետք»-ին ասաց Ասատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը: Ասատրյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը ներկայացվել էր պաշտպանական կողմը:

Լուրեր ՄԻԵԴ-ը «մարտի 1»-ի գործով Հայաստանի դեմ վճիռ է կայացրել

18:22 | 20 սեպտեմբերի, 2018
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում է 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին: ՄԻԵԴ-ը խախտումներ է արձանագրել Կոնվենցիայի մի շարք՝ 3-րդ, 5-րդ 6-րդ, 11-րդ հոդվածներով և Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել Սաղաթելյանին վճարել 15.600 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում և 5000 եվրո՝ դատական ծախսերի գումար:

Լուրեր Վլադիմիր Սաչկովը՝ Փաշինյանին. «Սա հակասում է Հայաստանում բարձր տեխնոլոգիական որոշումներն առաջ մղելու Ձեր մոտեցմանը»

12:15 | 19 սեպտեմբերի, 2018
«ԱրմենՏել» ՓԲԸ-ում զարտուղի կապուղի ստեղծելու գործով մեղադրվող Տեխնիկական բլոկի նախկին տնօրեն, ՌԴ քաղաքացի Վլադիմիր Սաչկովին դատարանը թույլ չի տվել մասնակցել տեխնոլոգիական սեմինար-հանդիպմանը:

Լուրեր Սպանության գործով ամբաստանյալ «Չարբախցի Գեղամի» մոտ լուրջ հիվանդություն է հայտնաբերվել

17:38 | 18 սեպտեմբերի, 2018
«Լիա» գեղեցկության սրահում 2016 թվականի նոյեմբերի 14-ին տեղի ունեցած սպանության գործով ամբաստանալ Պետրոս Իսրայելյանն առողջական լուրջ խնդիր ունի: Այս մասին «Հետքին» ասաց Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Լուրեր Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Նորքի զինված խմբի գործով հինգ ամբաստանյալի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

16:04 | 14 սեպտեմբերի, 2018
Ազատության մեջ Խաչիկ Ավետիսյանի պատշաճ վարքագիծը երաշխավորել են Հովիկ Աղազարյանն ու Արարատ Զուրաբյանը: Երաշխավորություն ներկայացրած 4 պատգամավորներն այսօր ներկայացել էին դատարան:

Լուրեր ՊՊԾ-ում եղած ոստիկանը մանրամասներ է պատմում գնդում «Սասնա ծռերի» հայտնվելու և դրան հաջորդած գործողությունների մասին

21:24 | 12 սեպտեմբերի, 2018
Ոստիկանի խոսքով՝ 2016թ. հուլիսի 16–ի լույս 17-ի գիշերը ինքնաձիգով շրջելիս է եղել գնդի տարածքում, երբ ուժեղ ձայն է լսել: Քիչ հետո հասկացել է, որ գնդի տարածք զինված մարդիկ են մտել։

Լուրեր Դատավոր Վաչե Մարգարյանի հայտարարությունը՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության վերաբերյալ

20:56 | 12 սեպտեմբերի, 2018
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես ՀՀ ԱԱԾ տնօրենին անձամբ չեմ ճանաչում, նրան չեմ զանգահարել և նրա հետ երբևիցե որևէ հեռախոսային խոսակցություն չեմ ունեցել»:

Լուրեր ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող ոստիկանը տեղյակ չէ՝ ինչ հանգամանքներում են սպանվել ոստիկանները

15:15 | 12 սեպտեմբերի, 2018
ՊՊԾ գնդի գրավման գործով դատարանում այսօր ցուցմունք տվեց տուժող ոստիկան Խաչատուր Մուրադյանը: Վերջինս, ըստ գործի նյութերի, ՊՊԾ գնդում պատանդ է պահվել: Նա նշեց, որ տեղյակ չէ, թե ինչ հանգամանքներում են գնդում սպանվել ոստիկանները:

Լուրեր ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալների փաստաբանը ցանկանում է ստանձնել սպանված ոստիկանի հոր շահերի պաշտպանությունը

13:16 | 12 սեպտեմբերի, 2018
ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանի և Վարուժան Ավետիսյանի շահերը ներկայացնող փաստաբան Արայիկ Պապիկյանը ցանկանում է գնդում սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հոր՝ Վահրամ Տեփանոսյանի շահերը ներկայացնել: Այս մասին այսօր պարզ դարձավ գնդի գրավման գործով դատական նիստի ընթացքում:

Լուրեր Կուրսանտի սպանության գործով անցնող անձանց ենթադրյալ խոշտանգումների ենթարկելու հարցով դատավորը կդիմի դատախազություն

21:09 | 10 սեպտեմբերի, 2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Հարությունյանի, կդիմի դատախազություն, որպեսզի քննություն իրականացվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով անցնող անձանց ենթադրյալ խոշտանգումների ենթարկելու հանգամանքը: Այս մասին դատարանը հայտնեց այսօր սպանության գործով դատական նիստի ընթացքում:

Լուրեր Եղիշե Խաչատրանի սպանության գործով պաշտպանը՝ դատավորին. «Դատարանին կոչ եմ անում վերադառնալ քրեական դատավարության օրենսգրքի դաշտ»

19:11 | 10 սեպտեմբերի, 2018
Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած սպանության գործով դատական նիստին այսօր ներկայացել էին միայն դատավարության այն մասնակիցները, որոնք չէին տեղեկացվել դատավոր Աննա Դանիբեկյանի՝ նիստը հետաձգելու որոշման մասին:

Լուրեր Դատարանը քննում է Ալեքսանդր Սարգսյանի որդու խափանման միջոց կալանքը փոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու հարցը

16:27 | 7 սեպտեմբերի, 2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այս պահին քննում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի կալանքի հարցը. դատարանը պետք է Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կայացնի:

Լուրեր Զինված խմբի գործով պաշտպանները բարձրաձայնում են ամբաստանյալների` ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքի խախտման մասին

14:44 | 7 սեպտեմբերի, 2018
Այսօր տևական ընդմիջումից հետո վերջապես նիստ էր նշանակվել, սակայն գործում ներգրավված հանրային պաշտպաններից Թամարա Բաղդասարյանը դատարան գրություն էր ուղարկել այն մասին, որ գործուղման է, նիստին ներկայանալ չի կարող և խնդրել, որ նիստը հետաձգվի:

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ