Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի
Քրեական աշխարհ

Լուրեր Վլադիմիր Սաչկովը՝ Փաշինյանին. «Սա հակասում է Հայաստանում բարձր տեխնոլոգիական որոշումներն առաջ մղելու Ձեր մոտեցմանը»

12:15 | 19 սեպտեմբերի, 2018
«ԱրմենՏել» ՓԲԸ-ում զարտուղի կապուղի ստեղծելու գործով մեղադրվող Տեխնիկական բլոկի նախկին տնօրեն, ՌԴ քաղաքացի Վլադիմիր Սաչկովին դատարանը թույլ չի տվել մասնակցել տեխնոլոգիական սեմինար-հանդիպմանը:

Լուրեր Զինված խմբի գործով վեց ամբաստանյալ ազատվեց կալանքից

12:50 | 17 սեպտեմբերի, 2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, քիչ առաջ հրապարակեց որոշում՝ Նորքի զինված խմբի գործով վեց ամբաստանյալի՝ Վլադիմիր Առաքելյանին, Խաչիկ Ավետիսյանին, Արա Պողոսյանին, Արթուր Եղիազարյանին, Վաղինակ Ստեփանյանին և Հարություն Սալնազարյանին կալանքից ազատելու վերաբերյալ:

Լուրեր «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ում հայտնաբերված ապօրինությունների փաստերով քրեական գործ է հարուցվել

20:07 | 14 սեպտեմբերի, 2018
Մասնավորապես, փաստացի ցերեկային ստացիոնարի հիվանդները ձևակերպվել են որպես գիշերային ստացիոնար բուժօգնություն ստացած հիվանդներ, իսկ մի քանի դեպքերում էլ հավելագրվել են բուժման օրերի քանակները, ինչի արդյունքում կենտրոնի հաշվեհամարին պետական բյուջեից փոխանցվել է լրացուցիչ գումար և պետությանը պատճառվել էական վնաս: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Լուրեր Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ուղարկվել է լրացուցիչ նախաքննության

18:05 | 14 սեպտեմբերի, 2018
«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի կողմից բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ավարտից հետո գործն ուղարկվել է լրացուցիչ քննության։

Լուրեր ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է անձնական երաշխավորության

17:14 | 14 սեպտեմբերի, 2018
Շիրակի պետական համալսարանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է պատգամավորների անձնական երաշխավորության։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

Լուրեր 113 տոկոսով ավելացել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության համար քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը

16:46 | 14 սեպտեմբերի, 2018
ՀՀ գլխավոր դատախազության կողմից ավելի վաղ հրապարակվել է 2018թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի քրեաիրավական շարժընթացի ընդհանուր վիճակագրական պատկերը՝ համադրված 2017թ. նույն ժամանակահատվածի արդյունքների հետ: Տեղեկացվել է նաև, որ հանրային առավել մեծ ուշադրության արժանացող կոռուպցիոն հանցատեսակներով քրեաիրավական շարժընթացն առավել մանրամասն կներկայացվի առանձին:

Լուրեր Հայտնաբերվել է Վրաստանի իրավապահների կողմից սպանության համար հետախուզվող անձը

15:29 | 13 սեպտեմբերի, 2018
Վրաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի 109 հոդվածի 3-րդ մասի Ա կետի (սպանությունը) և 236 հոդվածի 2-րդ և 3-րդ մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը) մեղադրանքներով:

Լուրեր Կուրսանտի սպանության գործով անցնող անձանց ենթադրյալ խոշտանգումների ենթարկելու հարցով դատավորը կդիմի դատախազություն

21:09 | 10 սեպտեմբերի, 2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Հարությունյանի, կդիմի դատախազություն, որպեսզի քննություն իրականացվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով անցնող անձանց ենթադրյալ խոշտանգումների ենթարկելու հանգամանքը: Այս մասին դատարանը հայտնեց այսօր սպանության գործով դատական նիստի ընթացքում:

Լուրեր Եղիշե Խաչատրանի սպանության գործով պաշտպանը՝ դատավորին. «Դատարանին կոչ եմ անում վերադառնալ քրեական դատավարության օրենսգրքի դաշտ»

19:11 | 10 սեպտեմբերի, 2018
Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած սպանության գործով դատական նիստին այսօր ներկայացել էին միայն դատավարության այն մասնակիցները, որոնք չէին տեղեկացվել դատավոր Աննա Դանիբեկյանի՝ նիստը հետաձգելու որոշման մասին:

Լուրեր Ալեքսանդր Սարգսյանի որդու ազատության համար պատրաստ են վճարել այնքան գրավ, որքան կսահմանի դատարանը

19:07 | 7 սեպտեմբերի, 2018
Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանը որոշում կհրապարակի սեպտեմբերի10-ին: Կալանքը այլ խափանման միջոցով փոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ դատական նիստով այսօր դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Լուրեր Դատարանը քննում է Ալեքսանդր Սարգսյանի որդու խափանման միջոց կալանքը փոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու հարցը

16:27 | 7 սեպտեմբերի, 2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այս պահին քննում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի կալանքի հարցը. դատարանը պետք է Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կայացնի:

Լուրեր Լևոն Սարգսյանի դուստրը ներկայացել է ՀՔԾ

10:44 | 6 սեպտեմբերի, 2018
Հուլիսի 7-ից հետախուզման մեջ գտնվող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը, սեպտեմբերի 1-ին ներկայացել է հատուկ քննչական ծառայություն։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Լուրեր Ոստիկանությունը բացահայտել է պետական միջոցների խոշոր չափերի հափշտակություն` մարզպետի մասնակցությամբ

18:58 | 3 սեպտեմբերի, 2018
Օգոստոսի 23-ին ոստիկանության ԿՀԴՊԳ վարչության աշխատակիցները տեղեկություններ էին ստացել, որ 2015թ․ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի՝ շուրջ 30,000,000 դրամ արժեքով ջրագծի կառուցման ընթացքում չարաշահումներ են եղել։

Լուրեր «Չէի ուզում մի բաժակ օղու համար ինստիտուտից հեռացվել»,- ասում է կուրսանտի սպանության գործով ամբաստանյալը

18:46 | 3 սեպտեմբերի, 2018
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալ Մովսես Ազարյանի նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում էական հակասություն կա՝ կապված դեպքի օրն ալկոհոլ օգտագործել- չօգտագործելու հանգամանքի հետ:

Լուրեր Գլխավոր դատախազություն. «Քաթար Էյրվեյզ» ընկերությանը գույքային և գործարար համբավի վնաս է հասցվել

16:57 | 3 սեպտեմբերի, 2018
Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181- րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար ՀՀ գլխավոր դատախազությունից Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն էր ուղարկվել «Քաթար Էյրվեյզ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ակբար Ալ Բաքերից ստացված գրությունը:

Լուրեր Արման Մկրտումյանի առաձնատան տարածք մուտք գործած անձին վնասազերծել են Մկրտումյանն ու որդին

10:21 | 29 օգոստոսի, 2018
Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առնանձնատանն արձակված կրակոցների գործով հանցագործության մասին հաղորդում է տվել Մկրտումյանի որդին՝ Գոռ Մկրտումյանը:

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ