Կիրակի, 23 սեպտեմբերի
Բնապահպանություն

Լուրեր Ջրային կոմիտեի տեխնիկական հանձնաժողովը քննարկել է Սևանից հավելյալ ջրառի և ջրամբարների անվտանգության հարցեր

19:12 | 20 սեպտեմբերի, 2018
Ջրային տնտեսության պետական կոմիտեն հայտնում է, որ ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովը մշտապես գործող հանձնաժողով է, ստեղծվել է շուրջ 15 տարի առաջ, կազմում ընդգրկված են ոլորտի փորձառու, վաստակաշատ մասնագետներ, սակայն վերջին տարիներին հանձնաժողովը պարապուրդի էր մատնվել, անգամ նիստեր չէին գումարվում: Այնինչ, ըստ կանոնադրության, պետք է նիստեր գումարվեն առնվազն 3 ամիսը մեկ, ավելի հաճախ՝ ըստ անհրաժեշտության:

Լուրեր Տեսուչների աշխատանքը խոչընդոտելու համար «Արմօյլ» ընկերության դեմ վարչական վարույթ է հարուցվել

15:48 | 20 սեպտեմբերի, 2018
«Արմօյլ» ընկերությանը և Գագիկ Ծառուկյանին պատկանող նավթամթերքի վերամշակման գործարանում խոչընդոտվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչների մուտքը ձեռնարկության տարածք: Տեսուչները այնտեղ էին գնացել ստուգումներ իրականացնելու նպատակով: Տեսչական մարմնի աշխատակիցների մուտքը խոչընդոտելու առնչությամբ «Արմօյլ» ընկերության դեմ վարչական վարույթ է հարուցվել:

Լուրեր Ավտոմեքենաներ՝ բնապահպանության և ընդերքօգտագործման վերահսկման նպատակով

11:15 | 20 սեպտեմբերի, 2018
Գործադիր բերված որոշման նախագծում ասվում է, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը բնապահպանության և ընդերքօգտագործման բնագավառներում վերահսկողական գործառույթները արդյունավետ կազմակերպելու համար ունի տրանսպորտային միջոցի կարիք:

Լուրեր Լիլիթ Սահակյան․ «Առողջապահության նախարարության կողմից ոչ մի գործողություն չի իրականցվել՝ աղտոտման և քաղցկեղի կապի բացահայտման համար»

20:36 | 18 սեպտեմբերի, 2018
Այս տարվա սեպտեմբերի 1-ից Ալավերդիում մեկնարկել է «Էկոլոգաերկրաքիմիական հետազոտությունները որպես որոշումների ընդունման հիմք` Ալավերդի քաղաքի օրինակով» ծրագիրը: Այն իրականացնում է ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը: Վերջինս ծրագիրը շահել է Գիտական կոմիտեի հայտարարած թեմատիկ մրցույթում:

Լուրեր Բնապահպանության նախարարության պատվիրակությունը հանդիպել է ՎԶԵԲ ներկայացուցիչներին

18:34 | 18 սեպտեմբերի, 2018
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եւրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ ՎԶԵԲ Կլիմայի փոփոխության և էներգախնայողության թիմի ղեկավարի տեղակալ Նայջել Յոլանտսի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է բնապահպանության նախարարությունը:

Լուրեր Երևանը դարձնել քաղաք-այգի, վերադարձնել հանրայինը` հանրությանը. «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության 24 պահանջները

16:18 | 18 սեպտեմբերի, 2018
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որով ամփոփել է անցած 8 տարիների գործունեությունը և առաջադրել հետևյալ 24 անհետաձգելի միջոցառումների պահանջները.

Հոդվածներ Ամուլսարում Կարմիր գրքում գրանցված նոր բուսատեսակներ և կենդանատեսակներ են հայտնաբերվել

23:41 | 15 սեպտեմբերի, 2018
Ամուլսարի հանքավայրի տարածքում հայտնաբերվել են Կարմիր գրքում գրանցված այնպիսի հազվագյուտ տեսակներ, որպիսիք արձանագրված չեն Ամուլսարի հանքարդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախագծում: Ամուլսարի հանքվայրի արդյունահանման իրավունք ունեցող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն թաքցրել է դրանք: Փոխարենը ՇՄԱԳ-ում միայն Կարմիր գրքում գրանցված մեկ բուսատեսակ է ներկայացրել, այն է՝ Մատնունի ծիրանավորը:

Լուրեր Սնկի արտադրությունից գարշահոտություն է տարածվում Բյուրեղավանում․ բնակիչները փակել են ճանապարհը

15:00 | 14 սեպտեմբերի, 2018
Այսօր համայնքի բնակիչներից մի քանիսը, չդիմանալով երեկ գործարանի կողմից արձակված արտանետման գարշահոտությանը, փակել են դեպի «Առողջ սունկ» ընկերություն տանող ճանապարհը։

Լուրեր Ստուգումներ են սկսվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում

18:16 | 13 սեպտեմբերի, 2018
Սեպտեմբերի 10-ից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնինը ստուգումներ է սկսել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Ստուգումները տևելու են 15 աշխատանքային օր, սակայն եթե անհրաժեշտություն լինի, ժամկետը գուցե երկարացվի:

Հոդվածներ Որոտան գետի վրա նոր հէկ կկառուցվի. 5-րդը՝ Գորայք համայնքում

13:37 | 13 սեպտեմբերի, 2018
Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Որոտան գետի վրա կառուցվող ևս մեկ հէկի: «Որոտան հիդրո» ՍՊԸ-ն է նախատեսում է Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքում կառուցել «Որոտան-1» փոքր հէկը:

Հոդվածներ Պղնձաձուլարանից արտանետվող անթույլատրելի նյութերի պատճառով Ալավերդիում ապահովագրված չեն չարորակ նորագոյացություններից

20:30 | 12 սեպտեմբերի, 2018
Արտանետումները վերահսկելու և առողջությունը կորցրած բնակչության շահերը պաշտպանելու համար ստեղծվել է SOS-Ալավերդի նախաձեռնող խումբ: Խումբը հետևում է պղնձաձուլական գործարանի արտանետումներին, բողոքի ցույցեր է իրականացնում Ալավերդիում և կառավարությունից պահանջում է բնակչության ներկայացուցիչներին ներգրավել գործարանի հեռահար ծրագրերի քննարկմանը:

Հոդվածներ «Արարատցեմենտի» կապանյան արտադրամասի կառուցման առնչությամբ քրգործ է հարուցվել

23:40 | 10 սեպտեմբերի, 2018
«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կողմից Կապանում ցեմենտի աղացման արտադրամասի կառուցման առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Գործը, սակայն, անմիջականորեն այս ընկերությանը չի վերաբերում:

Լուրեր Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության ընթացքն ու հեռանկարները

19:26 | 7 սեպտեմբերի, 2018
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ընդունել է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության պաշտոնակատար Լայլա Էնդրյուս Բաշանին և ծրագրի կառավարման մասնագետ Մարինա Վարդանյանին:

Լուրեր «Ամուլսարը գալիս է Երևան». ակցիա Կառավարության դիմաց (լուսանկարներ)

13:28 | 6 սեպտեմբերի, 2018
«Արբիտրաժային դատարաններ, ներդրողների հեռացում, միջազգային չափանիշներ։ Այս ամենով սպառնում են ՀՀ քաղաքացիներին և կառավարությանը՝ փորձելով ստիպել զիջել մեր և գալիք սերունդների առողջ կյանքը Երկիր մոլորակի այս հատվածում»։

Լուրեր «S.O.S Սևան» նախաձեռնության բաց նամակը ՀՀ վարչապետին

20:38 | 3 սեպտեմբերի, 2018
«S.O.S Սևան» նախաձեռնությունը բաց նամակով դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ներկայացնելով ջրային ոլորտի կոռուպցիոն ռիսկերը, որոնք Սևանա լճից հավելյալ ջրառի պատճառն են: «S.O.S Սևան» նախաձեռնության բաց նամակում նշված է.

Լուրեր Կառավարությունը երկարաձգեց «Արմօյլ» ընկերությանը տրված արտոնության ժամկետը

13:14 | 30 օգոստոսի, 2018
Էրիկ Գրիգորյանը ընդունեց, որ ՇՄԱԳ փորձաքննության մասին օրենքում որոշակի անհստակություն կա «արտադրություն» և «վերամշակում» ձևակերպումների շուրջ, սակայն, միևնույնն է, փորձագիտական ՊՈԱԿ-ը պետք է՝ որոշի գործարանը փորձաքննության ենթակա՞ է, թե՞ ոչ, և եթե ենթակա է, եզրակացությունը դրական կլինի՞, թե՞ ոչ:

Լուրեր «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ քրեական գործ է հարուցվել

11:00 | 30 օգոստոսի, 2018
Ինչպես տեղեկացնում է դատախազության հանրային կապերի բաժինը, ուսումնասիրության արդյունքում պարզվել են Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի Ամուլսարի ոսկեբեր երկրորդային քվարցիտների հանքավայրի լեռնահատկացման ԼՎ-245 ակտի սահմաններում ընկերության կողմից ընդերքի ապօրինի օգտագործման փաստեր:

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ