Երեքշաբթի, 25 սեպտեմբերի
Տնտեսություն

Լուրեր Նախարարություն. «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ առաջարկները հանգեցնում են մրցութային պայմանների կոպիտ խախտման

18:30 | 25 սեպտեմբերի, 2018
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպել է կառավարության դիմաց սեպտեմբերի 25-ին բողոքի ցույց կազմակերպած Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի հետ:

Լուրեր Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է՝ 6 տոկոս

18:06 | 25 սեպտեմբերի, 2018
Կենտրոնական բանկը հայտնում է, որ 2018 թ. օգոստոսին գրանցվել է 0.6% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 3.3%: ԿԲ խորհուրդն արձանագրում է, որ թե՛ ընդհանուր և թե՛ բնականոն գնաճը գտնվել են ԿԲ կանխատեսած ցուցանիշների շրջանակում, և գնահատում, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը դեռևս կպահպանվի նպատակային ցուցանիշից փոքր-ինչ ցածր մակարդակում։

Լուրեր Այգիները չորանում են գյուղացիների չիմացության պատճառով

16:33 | 25 սեպտեմբերի, 2018
Նոյեմբերյանի տարածաշրջանի ֆերմերները չեն պահպանում այգիների մշակման տարրական կանոնները, որը հանգեցրել է դեղձենիների հարյուրավոր հեկտարների չորացման: Նման եզրակացություն է ստացվել ՍԱՊԾ «Անասնաբուժասանիտարիայի, բուսասանիտարիայի եւ սննդամթերքի անվտանգության լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով:

Լուրեր Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆրանսիական «Օրանժ» ընկերության նախագահին

16:26 | 25 սեպտեմբերի, 2018
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Փարիզում հանդիպում է ունեցել հեռահաղորդակցության ոլորտում ֆրանսիական առաջատար «Օրանժ» (“Orange”) ձեռնարկության նախագահ եւ գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարի հետ:

Լուրեր «Արմօյլ» ընկերությունը տուգանվել է 250 հազար դրամով

18:38 | 24 սեպտեմբերի, 2018
Տեսչական մարմնի վարչական շենքում այսօր վարույթի շրջանականերում նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում ըստ Արթուր Գիգորյանի՝ «Արմօյլ»-ի ներկայացրած փաստարկները հիմնավոր չեն եղել, ուստի որոշում է կայացվել ընկերությանը տուգանել:

Հոդվածներ Ալավերդիում պետբյուջեից հատկացված բնապահպանական սուբվենցիաներն անարդյունավետ են ծախսվում

15:00 | 24 սեպտեմբերի, 2018
Ալավերդու կանաչապատման համար 185 մլն դրամ բնապահպանական սուբվենցիայից համայնքապետ Սասուն Խեչումյանը այս տարի հատկացրել է սկզբում 6, ապա՝ 5 մլն դրամ: Համայնքապետարանի կայքի տեղեկացմամբ, 5 մլն դրամից 3 մլն 330 հազար դրամով ձեռք է բերվել ծաղիկների 5000 սածիլներ, 5 հատ դեկորատիվ ծաղկամաններ է տեղադրվել քաղաքի տարբեր թաղամասերում, «թույա» տեսակի 50 ծառեր է տնկել Ալավերդու Ս./Սարահարթ թաղամասի Գայի փողոցի մայթերի վրա:

Լուրեր Նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

11:35 | 24 սեպտեմբերի, 2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Տրանսպորտի և ՏՀՏ պրակտիկայի մենեջեր Խուան Գավիրիայի գլխավորությամբ:

Լուրեր Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիին

18:38 | 21 սեպտեմբերի, 2018
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքը կնպաստի Հայաստանում տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Հոսեյն Սամիեին հավելել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումներն առաջ մղելու նպատակով և շահագրգռված է արդյունավետ ծրագրերի իրականացմամբ:

Լուրեր Ջրային կոմիտեի տեխնիկական հանձնաժողովը քննարկել է Սևանից հավելյալ ջրառի և ջրամբարների անվտանգության հարցեր

19:12 | 20 սեպտեմբերի, 2018
Ջրային տնտեսության պետական կոմիտեն հայտնում է, որ ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովը մշտապես գործող հանձնաժողով է, ստեղծվել է շուրջ 15 տարի առաջ, կազմում ընդգրկված են ոլորտի փորձառու, վաստակաշատ մասնագետներ, սակայն վերջին տարիներին հանձնաժողովը պարապուրդի էր մատնվել, անգամ նիստեր չէին գումարվում: Այնինչ, ըստ կանոնադրության, պետք է նիստեր գումարվեն առնվազն 3 ամիսը մեկ, ավելի հաճախ՝ ըստ անհրաժեշտության:

Լուրեր ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ում սերմացուների փչացման և պակասորդների առթիվ քրեական գործ է հարուցվել

18:16 | 20 սեպտեմբերի, 2018
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառավարության 2017թ. մարտի 19-ի որոշմամբ, Հայաստանում գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման 2017 թվականի ծրագրի շրջանակներում` գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին թույլատրել ծրագիրն իրականացնելու համար օգտագործել 612 779 084 դրամ` 1710 տոննա առաջին վերարտադրության սերմացուներ ձեռք բերելու նպատակով:

Լուրեր Տեսուչների աշխատանքը խոչընդոտելու համար «Արմօյլ» ընկերության դեմ վարչական վարույթ է հարուցվել

15:48 | 20 սեպտեմբերի, 2018
«Արմօյլ» ընկերությանը և Գագիկ Ծառուկյանին պատկանող նավթամթերքի վերամշակման գործարանում խոչընդոտվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչների մուտքը ձեռնարկության տարածք: Տեսուչները այնտեղ էին գնացել ստուգումներ իրականացնելու նպատակով: Տեսչական մարմնի աշխատակիցների մուտքը խոչընդոտելու առնչությամբ «Արմօյլ» ընկերության դեմ վարչական վարույթ է հարուցվել:

Լուրեր Նիկոլ Փաշինյան. «Փողոցային թակարդների՝ բուքմեյքերական գրասենյակների գոյությունը պետք է սահմանափակվի»

15:09 | 20 սեպտեմբերի, 2018
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է բուքմեյքերական գրասենյակների գործունեության սահմանափակման անհրաժեշտության մասին:

Լուրեր Կենտրոնական բանկը և առևտրային բանկերը սեպտեմբերի 21-ին և 22-ին աշխատելու են

14:06 | 20 սեպտեմբերի, 2018
ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման և հաշիվների սպասարկման նպատակով սեպտեմբերի 21-ին և 22-ին (ժամը 9:00-ից 17:00-ն) ՀՀ կենտրոնական բանկում աշխատելու են համապատասխան ստորաբաժանումներ:

Լուրեր Կառավարությունը հավանություն տվեց «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ների ներդրումային ծրագրերի փոփոխություններին

12:51 | 20 սեպտեմբերի, 2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ներկայումս ծրագիրը ո՞ր փուլում է, նախարարն արձագանքեց՝ պրոցեսը շարունակվում է, սակայն չի կարող հստակեցնել, թե նախագծի որ փուլին են հասել։

Լուրեր Ավտոմեքենաներ՝ բնապահպանության և ընդերքօգտագործման վերահսկման նպատակով

11:15 | 20 սեպտեմբերի, 2018
Գործադիր բերված որոշման նախագծում ասվում է, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը բնապահպանության և ընդերքօգտագործման բնագավառներում վերահսկողական գործառույթները արդյունավետ կազմակերպելու համար ունի տրանսպորտային միջոցի կարիք:

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ