Կիրակի, 23 սեպտեմբերի
Ֆինանսներ

Լուրեր Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիին

18:38 | 21 սեպտեմբերի, 2018
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքը կնպաստի Հայաստանում տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Հոսեյն Սամիեին հավելել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումներն առաջ մղելու նպատակով և շահագրգռված է արդյունավետ ծրագրերի իրականացմամբ:

Լուրեր Կենտրոնական բանկը և առևտրային բանկերը սեպտեմբերի 21-ին և 22-ին աշխատելու են

14:06 | 20 սեպտեմբերի, 2018
ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման և հաշիվների սպասարկման նպատակով սեպտեմբերի 21-ին և 22-ին (ժամը 9:00-ից 17:00-ն) ՀՀ կենտրոնական բանկում աշխատելու են համապատասխան ստորաբաժանումներ:

Լուրեր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը վերընտրվել է Միջպետական բանկի խորհրդի նախագահի պաշտոնում

16:23 | 18 սեպտեմբերի, 2018
Սեպտեմբերի 17-ին Հajastani կենտրոնական բանկում գումարվել է ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի հերթական՝ 57-րդ նիստը, որը նախագահում էր Միջպետական բանկի խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը:

Լուրեր «Եվրասիական շաբաթն» այս տարի կանցկացվի Հայաստանում

13:20 | 18 սեպտեմբերի, 2018
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Բիզնես Արմենիա հիմնադրամի աջակցությամբ, 2018թ. հոկտեմբերի 22-24-ը Հայաստանում կանցկացվի «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը։

Լուրեր Համագործակցություն Հայաստանի և Շվեյցարիայի գլխավոր դատախազների միջև՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների վերադարձման գործերի շուրջ

12:43 | 13 սեպտեմբերի, 2018
Արթուր Դավթյանը երկկողմ հանդիպում է ունեցել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների դատախազության պատվիրակության ղեկավար Ալի Ալալեելիի հետ:

Լուրեր Վարչապետի խորհրդական. «Կառավարությունն ավելի քան 80 հազար կենսաթոշակառուի թոշակը կբարձրացնի»

16:54 | 12 սեպտեմբերի, 2018
Վարչապետի խորհրդականը նշեց, որ հնարավոր չէր միանգամից բոլոր կենսաթոշակառուների թոշակը բարձրացնել, այդ իսկ պատճառով առաջնահերթություն է համարվել նվազագույն կենսաթոշակ ստացողներինը:

Լուրեր Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է բացահայտել

12:00 | 11 սեպտեմբերի, 2018
Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ վերահսկողություն է իրականացնում ոչ պարենային արտադրանքի անվտանգության և չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման ոլորտներում:

Լուրեր ՊԵԿ. «Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ն ներկայացրել է ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ

18:37 | 7 սեպտեմբերի, 2018
Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող ստուգողական աշխատանքների ընթացքում գարեջրի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող «Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ում արձանագրվել են ագրեսիվ հարկային պլանավորում իրականացնելու դեպքեր: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը: Արդյունքում ընկերության կողմից 2016-2017 թվականների ընթացքում պակաս է հաշվարկվել ավելի քան 300 միլիոն դրամի չափով հարկային պարտավորություն:

Լուրեր «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումներով պետությանը 23.5 մլրդ դրամի վնաս է հասցվել. հարուցվել է քրեական գործ

12:48 | 5 սեպտեմբերի, 2018
Գլխավոր դատախազություն է ստացվել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած տեղեկանքը: Այս մասին տեղեկացնում է դատախազությունը:

Լուրեր Օգոստոս ամսին օդանավակայաններում գրանցվել է ուղևորահոսքի 18.5 տոկոս աճ

10:43 | 5 սեպտեմբերի, 2018
2018թ. օգոստոս ամսին Հայաստանի երկու օդանավակայաններում սպասարկվել է 347 492 ուղևոր՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 18.5 տոկոսով: Այս մասին տեղեկացնում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:

Լուրեր «Գնթունիք»-ը տուգանվել է․ ընկերությունը կվճարի շուրջ 4 միլիոն դրամ լրացուցիչ հարկ

14:24 | 30 օգոստոսի, 2018
Պետական եկամուտների կոմիտեն Ապարանի քաղաքապետին պատկանող «Գնթունիք» ընկերությունում իրականացրել է համալիր ստուգում, ինչից հետո ՍՊԸ-ին առաջադրվել 4 միլիոն 381 հազար դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Ստուգումը, ըստ ՊԵԿ-ի հաղորդագրության, կատարվել է «Հետք»- ում հրապարակված հոդվածից հետո:

Լուրեր  «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերը կօտարվեն, բայց սեփականատերը չի փոխվի

11:49 | 22 օգոստոսի, 2018
Որոշում է կայացվել «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետեր «ՎԻՄՊԵԼԿՈՄ» ընկերությանը պատկանող բաժնետոմսերն ամբողջությամբ «VEON Armenia Holdings B.V.» ընկերությանն օտարելուն համաձայնություն տալու վերաբերյալ։

Լուրեր Կենտրոնական բանկը Արթուր Ջավադյանի հարազատների` բանկում աշխատելը շահերի բախում չի համարում

17:59 | 20 օգոստոսի, 2018
Ինչ վերաբերում է Հենրիկ Առաքելյանի' աշխատանքի չներկայանալու փաստին, Կենտրոնական բանկից հայտնել են, որ նա չի աշխատում Կենտրոնական բանկում: Սակայն չեն մանրամասնել' Հենրիկ Առաքելյանը նախկինում աշխատե՞լ է բանկում, թե՞ ոչ։

Լուրեր Հավելյալ 528 միլիոն դրամ՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման համար

14:28 | 16 օգոստոսի, 2018
Գործադիրի այսօրվա մեկ այլ որոշմամբ՝ արտաքին գործերի նախարարությանը կհատկացվի 120 միլիոն դրամ՝ Հայաստան ժամանող բարձրաստիճան պատվիրակությունների կեցության նպատակով հյուրանոցներում ամրագրված սենյակների կանխավճարի համար։

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ