Հինգշաբթի, 20 սեպտեմբերի
Արտաքին քաղաքականություն

Լուրեր Նախագահն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն

12:13 | 20 սեպտեմբերի, 2018
Նախագահը շնորհավորել է դեսպան Թիեն Ըրլոնգին, դեսպանության անձնակազմին եւ ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին առաջիկա տոնի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման օրվա առթիվ:

Լուրեր Վարչապետն ընդունել է ԵԱՏՄ պետությունների Կենտրոնական բանկերի նախագահներին

16:06 | 17 սեպտեմբերի, 2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Կենտրոնական բանկերի նախագահներին, ովքեր Հայաստան են ժամանել ՀՀ դրամի ներդրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Լուրեր Վարչապետն ընդունել է Վրաստանում հավատարմագրված մի շարք երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին

15:52 | 15 սեպտեմբերի, 2018
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության քայլերն ուղղված են երկրում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի առաջ բոլորի հավասարության ապահովմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը, կառավարման համակարգի բարելավմանը:

Լուրեր Փաշինյանի կառավարության նպատակն է Հայաստանն ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի

14:09 | 14 սեպտեմբերի, 2018
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն իր հերթին նշել է, որ Հայաստանը հարուստ է մարդկային կապիտալով և ֆրանսիական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել այդ փաստի վրա: Նրա խոսքով` Հայաստան ներդրումային ծրագրերով գնալու դեպքում այդ ներուժը կնպաստի հաջող գործունեության ապահովմանը:

Լուրեր Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա. վարչապետը ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանին և հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչներին

09:11 | 14 սեպտեմբերի, 2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Վարչապետն օդանավակայանից ուղևորվել է Փարիզի «Երևան» պուրակ, որտեղ ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Լուրեր ՀԱՊԿ երկրների ղեկավարները միջնորդել են Նիկոլ Փաշինյանին, որ Յուրի Խաչատուրովը չկալանավորվի

20:48 | 12 սեպտեմբերի, 2018
ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այն հարցին, թե ինչպես է ստացվել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանքի որոշում չի կայացվել: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները բանավոր միջնորդություն են ներկայացրել իրեն՝ Խաչատուրովի նկատմամբ կալանավորում չկիրառելու հարցով:

Լուրեր Վարչապետն ընդունել է Հայաստանում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպաններին

17:25 | 12 սեպտեմբերի, 2018
Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում ընթացիկ համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները: Արծարծվել են համատեղ ծրագրերին, այդ թվում՝ Ամուլսարի ներդրումային ծրագրի ընթացքին և «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցեր:

Լուրեր Ն. Փաշինյան. «Քանի դեռ չի արձանագրվել Արցախի ժողովրդի ներկայացուցչի ներգրավման անհրաժեշտությունը, նշանակում է չենք մոտեցել հարցի կարգավորմանը»

17:22 | 12 սեպտեմբերի, 2018
Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց բանակցությունների գործընթացին լիարժեք ներգրավվելու իր պատրաստակամությունը:

Լուրեր Նիկոլ Փաշինյանը և Միկաել Ժանը քննարկել են Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի անցկացմանը վերաբերող հարցեր

20:10 | 11 սեպտեմբերի, 2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանին: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը:

Լուրեր Հանդիպել են Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները

23:38 | 10 սեպտեմբերի, 2018
Ողջունելով իր վրաց գործընկերոջը՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանի հետ հարաբերությունները՝ հիմնված դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման վրա, և հանձնառու է գործնական քայլեր ձեռնարկել դրանք որակական նոր մակարդակի բարձրացնելու համար:

Լուրեր Արա Բաբլոյանն ընդունել է Վրաստանի վարչապետին

18:41 | 10 սեպտեմբերի, 2018
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը:

Լուրեր Երևանում կայացել են Հայաստանի և Վրաստանի վարչապետների բարձր մակարդակի բանակցությունները

18:30 | 10 սեպտեմբերի, 2018
Վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակությանը:

Լուրեր Նախագահ Սարգսյան. «Հայաստանն ու Վրաստանը թեւակոխում են պատմության մի շրջան, որը կարելի է բնութագրել որպես եղբայրական եւ գործընկերային»

17:45 | 10 սեպտեմբերի, 2018
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հանդիպումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Լուրեր Ուկրաինայի նորանշանակ դեսպանը Հայաստանի արտգորրծնախարարին է հանձնել իր հավատարմագրերի պատճենը

19:34 | 7 սեպտեմբերի, 2018
Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ուկրաինայի նորանշանակ դեսպան Պյոտր Լիտվինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ