Շաբաթ, 22 սեպտեմբերի
Մարդու իրավունքներ

Լուրեր Համաներման պահանջով բաց նամակ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին

13:17 | 20 սեպտեմբերի, 2018
«Այսօր ՀՀ բանտերում դատապարտված են տասնյակ կանայք, ում խնամքի տակ անչափահաս երեխաներ կան, ովքեր մանր հանցանքներ են կատարել իրենց երեխաներին աղքատությունից ու սովից փրկելու համար և դրա դիմաց դատապարտվել են շատ ավելի խիստ պատիժների, քան, օրինակ, կնասպան բռնարարները, սեռական բռնություններ կատարած հանցագործները և այլոք: Նման իրավիճակը չի կարող ընդունելի լինել Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում»:

Լուրեր Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Կողբի ուսուցչուհու նամակի առնչությամբ

20:52 | 19 սեպտեմբերի, 2018
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժինը նյութեր է նախապատրաստում «Հետք»-ի հրապարակման հիման վրա, որում ներկայացրել էինք Տավուշի մարզի Կողբ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Ազատյանի նամակը՝ ուղղված ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին:

Լուրեր Վլադիմիր Սաչկովը՝ Փաշինյանին. «Սա հակասում է Հայաստանում բարձր տեխնոլոգիական որոշումներն առաջ մղելու Ձեր մոտեցմանը»

12:15 | 19 սեպտեմբերի, 2018
«ԱրմենՏել» ՓԲԸ-ում զարտուղի կապուղի ստեղծելու գործով մեղադրվող Տեխնիկական բլոկի նախկին տնօրեն, ՌԴ քաղաքացի Վլադիմիր Սաչկովին դատարանը թույլ չի տվել մասնակցել տեխնոլոգիական սեմինար-հանդիպմանը:

Լուրեր Լիլին և Հովիկը կշարունակեն ապրել Նիդերլանդներում․ Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել հոլանդացի գործընկերոջ հետ

17:16 | 14 սեպտեմբերի, 2018
Նիդերլանդներից երկու հայ երեխաների Հայաստան արտաքսման թեմայով այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների երեխաների իրավունքների պաշտպան Մարգարիտ Կլավերբոյերի հետ։

Լուրեր ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Հրազդան» ՔԿՀ

10:36 | 14 սեպտեմբերի, 2018
Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ, ստուգվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող փաստաթղթերը:

Լուրեր ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող ոստիկանը տեղյակ չէ՝ ինչ հանգամանքներում են սպանվել ոստիկանները

15:15 | 12 սեպտեմբերի, 2018
ՊՊԾ գնդի գրավման գործով դատարանում այսօր ցուցմունք տվեց տուժող ոստիկան Խաչատուր Մուրադյանը: Վերջինս, ըստ գործի նյութերի, ՊՊԾ գնդում պատանդ է պահվել: Նա նշեց, որ տեղյակ չէ, թե ինչ հանգամանքներում են գնդում սպանվել ոստիկանները:

Լուրեր Պաշտպանը արտահերթ զեկույց կհրապարակի վերջին ամսվա ընթացքում Հայաստանի սահմանամերձ գյուղերը թիրախային գնդակոծության ենթարկելու վերաբերյալ

14:45 | 12 սեպտեմբերի, 2018
Սեպտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի սահմանամերձ գյուղերն ադրբեջանական զինված ուժերի կողմից գնդակոծության ենթարկելու վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է փաստահավաք աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է պաշտպանի գրասենյակը։

Լուրեր ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալների փաստաբանը ցանկանում է ստանձնել սպանված ոստիկանի հոր շահերի պաշտպանությունը

13:16 | 12 սեպտեմբերի, 2018
ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանի և Վարուժան Ավետիսյանի շահերը ներկայացնող փաստաբան Արայիկ Պապիկյանը ցանկանում է գնդում սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հոր՝ Վահրամ Տեփանոսյանի շահերը ներկայացնել: Այս մասին այսօր պարզ դարձավ գնդի գրավման գործով դատական նիստի ընթացքում:

Լուրեր Հայ երեխաների արտաքսման հարցն Արման Թաթոյանը քննարկել է Նիդերլանդների գործընկերոջ հետ

21:30 | 7 սեպտեմբերի, 2018
Նիդեռլանդներից երկու հայ երեխաների Հայաստան արտաքսման թեմայով այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների երեխաների իրավունքների պաշտպան Մարգարիտ Կլավերբոյերի հետ։

Լուրեր Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ

16:32 | 7 սեպտեմբերի, 2018
Մարդու իրաունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ, շարունակելով տարեցների իրավունքների պաշտպանության հարցը պահել ուշադրության կենտրոնում, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ։

Լուրեր Քրեակատարողական հիմնարկը ցմահ դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ դրական եզրակացություն է տվել

10:00 | 4 սեպտեմբերի, 2018
Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկը ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանի պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ օրեր առաջ դրական եզրակացություն է տվել: Այս մասին «Հետքին» ասաց Օգանեսյանի փաստաբան Միհրան Պողոսյանը:

Լուրեր Պաշտպանը մասնակցում է ՄԻԵԴ վճիռների կատարմանը

10:28 | 3 սեպտեմբերի, 2018
ՄԻԵԴ վճիռների կատարմանը Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատության մասնակցությունը միջազգային լավագույն փորձի օրինակ է և այդ գործում Պաշտպանի մասնակցությունը կիրականացվի՝ համագործակցելով նաև պետական համակարգի ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ:

Լուրեր Վարչապետի խոսնակ. «Շանթ Հարությունյանը կարող է ազատ արձակվել ցանկացած պահի, երբ համաձայնի ստորագրել պահման ռեժիմը փոխելու համար անհրաժեշտ փաստաթղթերը»

12:57 | 31 օգոստոսի, 2018
Շանթ Հարությունյանը կարող է ազատ արձակվել ցանկացած պահի, երբ համաձայնի ստորագրել պահման ռեժիմը փոխելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Լուրեր Արցախի օմբուդսմենն ընդունել է ԵԽ պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակությանը

18:15 | 30 օգոստոսի, 2018
2018թ. օգոստոսի 30-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հանդիպել է Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի և հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ Արցախ ժամանած՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է պաշտպանի աշխատակազմը:

Լուրեր Արման Մկրտումյանի առաձնատան տարածք մուտք գործած անձին վնասազերծել են Մկրտումյանն ու որդին

10:21 | 29 օգոստոսի, 2018
Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առնանձնատանն արձակված կրակոցների գործով հանցագործության մասին հաղորդում է տվել Մկրտումյանի որդին՝ Գոռ Մկրտումյանը:

Լուրեր Ռոբերտ Քոչարյանի՝ 15 տարի առաջ ստորագրած հրամանագիրը հնարավոր է վիճարկել Սահմանադրական դատարանում

20:18 | 25 օգոստոսի, 2018
Նախագահի հրամանագրով պատժի նշանակումն աննախադեպ երևույթ է ոչ միայն Հայաստանի Հանրապետության իրավակիրառ պրակտիկայում, այլև Եվրոպայի Խորհրդի բոլոր պետություններում:

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ