Երեքշաբթի, 25 սեպտեմբերի
Արդյունաբերություն

Լուրեր Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արարատի մարզի արտադրական ձեռնարկությունների գործունեությանը

21:31 | 22 սեպտեմբերի, 2018
Վարչապետը կարևորել է Արարատի մարզում սննդարդյունաբերության և վերամշակող գյուղատնտեսության հետագա զարգացումը և նշել, որ գործադիրը պետական մեխանիզմների շրջանակում պատրաստ է աջակցել այդ գործընթացին:

Լուրեր Տեսուչների աշխատանքը խոչընդոտելու համար «Արմօյլ» ընկերության դեմ վարչական վարույթ է հարուցվել

15:48 | 20 սեպտեմբերի, 2018
«Արմօյլ» ընկերությանը և Գագիկ Ծառուկյանին պատկանող նավթամթերքի վերամշակման գործարանում խոչընդոտվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչների մուտքը ձեռնարկության տարածք: Տեսուչները այնտեղ էին գնացել ստուգումներ իրականացնելու նպատակով: Տեսչական մարմնի աշխատակիցների մուտքը խոչընդոտելու առնչությամբ «Արմօյլ» ընկերության դեմ վարչական վարույթ է հարուցվել:

Լուրեր Վարդան Այվազյանի հիմնադրած ընկերությունը կարող է զրկվել Ազատեկի ոսկու հանքավայրի շահագործման թույլտվությունից

19:14 | 19 սեպտեմբերի, 2018
Ազատեկի ոսկու հանքավայրի գործունեությունը դադարեցման համար Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դիմել է էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն: Այս մասին քիչ առաջ հայտնեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը Ամուլսարի հանքավայրի աշխատանքային խմբի ամփոփ հանդիպմանը:

Հոդվածներ Գազ և նավթ որոնող ընկերության տնօրենը դատի է տվել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը

15:05 | 18 սեպտեմբերի, 2018
Հայաստանում գազ և նավթ որոնող «Ինտեգրալ պետրոլեում» ՍՊԸ-ի տնօրեն Վաչագան Պետրոսյանը դատի է տվել էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը: Վաչագան Պետրոսյանը պնդում է, որ նախարարությունն իրենց լիցենզիան տվել է «Տաշիր գրուպ»-ի հիմնադիր Սամվել Կարապետյանին առնչվող «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ին: Մինչդեռ իրենք արդեն իսկ այդ տարածքում կատարել են որոնողահետախուզական աշխատանքները և հայտաբերել 15 մլրդ խ/մ գազ:

Հոդվածներ Ընդդեմ Արծվանիկի պոչամբարի ընդլայնման. «Մեր ժողովուրդն ուզում է իմանա, թե սրանից հետո իր ճակատագիրն ինչ է լինելու»

23:17 | 14 սեպտեմբերի, 2018
«Ավագանին թող որոշի՝ հարցը հանի, նիստը սկսի». այսպիսի պահանջ էր դրվել այսօր Կապանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանի և ավագանու անդամների առջև:

Լուրեր Ստուգումներ են սկսվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում

18:16 | 13 սեպտեմբերի, 2018
Սեպտեմբերի 10-ից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնինը ստուգումներ է սկսել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Ստուգումները տևելու են 15 աշխատանքային օր, սակայն եթե անհրաժեշտություն լինի, ժամկետը գուցե երկարացվի:

Լուրեր Վարչապետն ընդունել է Հայաստանում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպաններին

17:25 | 12 սեպտեմբերի, 2018
Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում ընթացիկ համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները: Արծարծվել են համատեղ ծրագրերին, այդ թվում՝ Ամուլսարի ներդրումային ծրագրի ընթացքին և «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցեր:

Հոդվածներ «Արարատցեմենտի» կապանյան արտադրամասի կառուցման առնչությամբ քրգործ է հարուցվել

23:40 | 10 սեպտեմբերի, 2018
«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կողմից Կապանում ցեմենտի աղացման արտադրամասի կառուցման առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Գործը, սակայն, անմիջականորեն այս ընկերությանը չի վերաբերում:

Լուրեր Վարչապետը թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների քննարկել է բնագավառի զարգացման ուղիները

21:34 | 30 օգոստոսի, 2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է թեթև արդյունաբերության՝ մասնավորապես, հագուստի, կոշիկի, կաշվի արտադրության ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունների ներկայացուցիչներին` ոլորտի զարգացման խնդիրները և հեռանկարները քննարկելու նպատակով:

Լուրեր Կառավարությունը երկարաձգեց «Արմօյլ» ընկերությանը տրված արտոնության ժամկետը

13:14 | 30 օգոստոսի, 2018
Էրիկ Գրիգորյանը ընդունեց, որ ՇՄԱԳ փորձաքննության մասին օրենքում որոշակի անհստակություն կա «արտադրություն» և «վերամշակում» ձևակերպումների շուրջ, սակայն, միևնույնն է, փորձագիտական ՊՈԱԿ-ը պետք է՝ որոշի գործարանը փորձաքննության ենթակա՞ է, թե՞ ոչ, և եթե ենթակա է, եզրակացությունը դրական կլինի՞, թե՞ ոչ:

Լուրեր «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ քրեական գործ է հարուցվել

11:00 | 30 օգոստոսի, 2018
Ինչպես տեղեկացնում է դատախազության հանրային կապերի բաժինը, ուսումնասիրության արդյունքում պարզվել են Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի Ամուլսարի ոսկեբեր երկրորդային քվարցիտների հանքավայրի լեռնահատկացման ԼՎ-245 ակտի սահմաններում ընկերության կողմից ընդերքի ապօրինի օգտագործման փաստեր:

Լուրեր Վարչապետն ասաց՝ հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ առավել մեծ վերահսկողություն պետք է սահմանվի

11:56 | 23 օգոստոսի, 2018
Նա գործադիրի անդամներին հայտնեց, որ չնայած հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսական աճի հիմնական «լոկոմոտիվն» է, սակայն այն ներկայիս կառավարության համար ընդունելի մոդել չէ․

Հոդվածներ Տեսչական մարմնի հարուցած վարչական վարույթի հիմքերն ու «Արմօյլ»-ի հակադարձումները

18:37 | 20 օգոստոսի, 2018
Տեսչական մարմնի հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի պետ Արայիկ Միրզոյանը շեշտեց՝ միայն այն հանգամանքը, որ շինարարությունը տեղի է ունեցել փորձաքննության ենթակա 1500 քառակաուսի մետրը գերազանցող տարածքի վրա, արդեն իսկ վարչական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել:

Հոդվածներ Սուրիկ Խաչատրյանի ընկերությունն արձագանքել է «Հետքի» հրապարակմանը. բնապահպանները կրկին մտահոգ են

22:55 | 14 օգոստոսի, 2018
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող «Գեղի Գօլդ» ընկերության գործադիր տնօրեն Արմեն Բակունցն արձագանքել է մեր հրապարակմանը: Ընկերությունից պարզաբանում են ուղարկել հոդվածի առնչությամբ:

Հոդվածներ Սուրիկ Խաչատրյանը Ոսկեձորի հանքը շահագործելու իրավունք է ստացել 29 տարով

18:55 | 12 օգոստոսի, 2018
Նախորդ ամիս էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կայքում հրապարակվել են նախարարության եւ հանքարդյունաբերող ընկերությունների միջեւ կնքված պայմանագրերը: Այդ ընկերություններից մեկն էլ Սյունիքի նախկին (2004-2013 եւ 2014-2016 թթ.) մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող «Գեղի Գօլդ» ՍՊԸ-ն է:

Լուրեր Գործադիրը մի ընկերության «Մեղրի» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տվեց, մյուսին՝ մերժեց

12:20 | 9 օգոստոսի, 2018
«Մեղրի» ազատ տնտեսական գոտին ստեղծվել է 2017 թվականի դեկտեմբերի 15-ին։ Դրա գործառնական տեսակը սահմանված է որպես արտադրաարդյունաբերական և լոգիստիկ՝ գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, էլեկտրականության մատակարարման, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, մասնագիտական և տեխնիկական գործունեության, մշակույթի, զբոսաշրջության, զվարճությունների և հանգստի ոլորտներում:

Լուրեր Մետաղական հանքերում անհրաժեշտ է նաև ֆինանսական աուդիտ անել․ դիմում վարչապետ Նիկոլ Փաշինյանին

17:22 | 8 օգոստոսի, 2018
«Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել և աշխատանքային խմբին զուգահեռ մրցութային ու թափանցիկ կարգով ֆինանսական աուդիտ պատվիրել փորձառու, շահերի բախում չունեցող միջազգային աուդիտորական կազմակերպություններին։ Սա անհրաժեշտություն է ինչպես աշխատանքային խմբի առաջին առաջադրանքի՝ Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի խնդիրների վերհանման համար, այնպես էլ՝ արդեն իսկ կորզում իրականացնող մյուս բոլոր հանքերի համար»։

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ