ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի
Մեդիա

Լուրեր Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը «Yerevan.today»-ի խմբագրության խուզարկության մասին

17:56 | 20 սեպտեմբերի, 2018
Լրագրողական կազմակերպություններն այսօր հայտարարություն են հրապարակել՝ կապված «Yerevan.today» լրատվական կայքի խմբագրությունում իրականացված խուզարկության հետ։

Լուրեր «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today-ի գրասենյակում կատարված խուզարկությունը

00:34 | 19 սեպտեմբերի, 2018
«Yerevan. Today-ի գրասենյակում կատարված խուզարկությունը, սարքավորումների առգրավումը լրագրողների աղբյուրների գաղտնիության սկզբունքի լուրջ խախտում է: Լրագրողների աղբյուրների գաղտնիությունը երաշխավորված են Հայաստանի օրենսդրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանով: Մենք ցավում ենք, որ ոստիկանությունը չի ձգտել գտնել պակաս միջամտող և ավելի համաչափ ճանապարհ իր օրինական նպատակին հասնելու համար»,- ասել է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ղեկավար Յոհան Բիրը:

Լուրեր Yerevan. Today կայքի խմբագիրը պնդում է՝ կատարված խուզարկությունը լրատվամիջոցին լռեցնելու միջոց է

16:02 | 18 սեպտեմբերի, 2018
«Yerevan. Today կայքում կատարված խուզարկությունն ընթացել է բազմաթիվ խախտումներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց կայքի խմբագիր Սեւակ Հակոբյանը։

Լուրեր Քննչական կոմիտեն Yerevan.today-ում կատարված խուզարկության վերաբերյալ տեղեկատվություն է տարածել

21:53 | 17 սեպտեմբերի, 2018
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կատարված խուզարկությունների վերաբերյալ Քննչական կոմիտեն նոր հաղորդագրութոյւն է տարածել։

Լուրեր Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել «Yerevan Today»-ում խուզարկության առնչությամբ

16:26 | 17 սեպտեմբերի, 2018
Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է լրատվամիջոցի խմբագրությունում իրականացված խուզարկությանը, անկախ այդ առնչությամբ պետական մարմնի հրապարակային հայտարարությունից, քրեական հետապնդման մարմնից պահանջվել են պարզաբանումներ:

Լուրեր Միջնորդություններ են ներկայացվել՝ 6 տարբեր հասցեներում խուզարկություն կատարելու վերաբերյալ

14:41 | 17 սեպտեմբերի, 2018
Քննչական կոմիտեն հայտնում է, որ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ 6 տարբեր հասցեներում խուզարկություն կատարելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Լուրեր Իրավապահները խուզարկություն են կատարում Yerevan.today կայքի գրասենյակում

11:28 | 17 սեպտեմբերի, 2018
Այս պահին իրավապահները խուզարկություն են կատարում Yerevan.today կայքի գրասենյակում։ Տեղեկատվությունը հաստատել է նաև լրատվամիջոցը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում լուսանկար տեղադրելով և հայտնելով` «Խուզարկում են Yerevan.today- ը. լրագրողները սպասում են պարզաբանումների»

Լուրեր Սեպտեմբերի 19-ից սկսվում են Երևանի հեռուստաաշտարակի ներկման աշխատանքները

16:08 | 13 սեպտեմբերի, 2018
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 19-ից սկսվում են Երևանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի ներկման աշխատանքները:

Լուրեր ԱԺ ընտրությունների ընթացքում լրագրողի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ գործն արագացված չի քննվի

22:13 | 27 օգոստոսի, 2018
2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունները լուսաբանելու ընթացքում լրագրողի աշխատանքը խոչընդոտելու գործը կքննվի ընդհանուր կարգով: Այսօր նման որոշում է կայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը:

Լուրեր Ովքե՞ր սպանեցին 3 ռուս ժուռնալիստներին Աֆրիկայում

12:07 | 22 օգոստոսի, 2018
Վերոհիշյալ 3 ժուռնալիստները (ովքեր երկար տարիների ռազմական ժուռնալիստիկայի փորձ ունեին) սպանվել են սույն թվի հուլիսի 31-ին՝ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Սիբուտ (Sibut) քաղաքից մոտ 20 կմ հեռու,երբ իրենց մեքենան, ստուգելու նպատակով, կանգնեցրին մոտ 10 դիմակավոր անձինք:

Լուրեր Միասին բացահայտենք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքը

12:46 | 17 օգոստոսի, 2018
«Հետքը» որոշել է բացահայտել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանքի ունեցվածքը, բայց դրա համար անհրաժեշտ է ընթերցողների, Քոչարյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող կամ նրա անվան հետ կապվող ընկերությունների սեփականատերերի, համասեփականատերերի օգնությունը, ինչպես նաեւ` պետական տարբեր կառույցների օժանդակությւնը։

Լուրեր Որոշ ռադիոընկերությունների հեռարձակման տեխնիկական միջոցները երկու ժամով կանջատվեն

17:09 | 15 օգոստոսի, 2018
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքների պատճառով օգոստոսի 16-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում՝ առավոտյան ժամը 06.00-ից մինչ 08.00-ն, անջատվելու են հետևյալ ռադիոընկերությունների հեռարձակման տեխնիկական միջոցները.

Լուրեր Ի հայտ է եկել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կատարված ևս մի փոփոխություն, որն ընդունվել է խիստ գաղտնի պայմաններում

16:56 | 31 հուլիսի, 2018
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հայտարարություն է տարածել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխության մասին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Լուրեր Ձևավորվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի կազմը

15:08 | 30 հուլիսի, 2018
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշել է ձևավորել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափու տեղի համալրման մրցութային հանձնաժողով՝ հետևյալ կազմով՝

Լուրեր Լրագրող Տիրայր Մուրադյանի գործունեությանը խոչընդոտելու փաստով քրգործի նախաքննությունն ավարտվել է

16:29 | 23 հուլիսի, 2018
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Լուրեր Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար

17:15 | 17 հուլիսի, 2018
Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 17.07.2018թ.-ին Ա. Թ.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, հանդիսանալով ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, ոստիկանության մեկ այլ ծառայողի` Ս. Թ.-ի հետ խոչընդոտել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը:

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ