Կիրակի, 23 սեպտեմբերի
Քաղաքականություն

Լուրեր Քրեական գործ՝ նախընտրական շտաբում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ

15:48 | 23 սեպտեմբերի, 2018
Ժամը 19:10-ին, երբ Ոստիկանության աշխատակիցները զննության արձանագրությունը ծանոթացման համար ներկայացրել են մասնակիցներին, նշված շտաբի աշխատանքները համակարգող Գ.Գ-ն կոչ է արել շտաբի դռների մոտ հավաքված քաղաքացիներին ներխուժել շտաբ, ջարդուփշուր անել ամեն ինչ և վերցնել դեպքի վայրի զննությամբ վերցված տեսախցիկների տեսագրման սարքը:

Լուրեր Քրեական գործ` առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ

15:31 | 23 սեպտեմբերի, 2018
Դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդմամբ' 2018 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի մի բնակիչ 40.000 ՀՀ դրամ գումար է վերցրել՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի օգտին քվեարկելու համար:

Լուրեր  Նիկոլ Փաշինյան. «Սրանից հետո Հայաստանում ընտրարշավի ընթացքում կրքեր են բորբոքվելու, որովհետև ընտրությունները լինելու են իրական»

15:11 | 23 սեպտեմբերի, 2018
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ընտրարշավն իրական էր, և բոլոր ուժերը հասկանում էին, որ պետք է պայքարեն յուրաքանչյուր ձայնի համար:

Լուրեր Պաշտպան. «Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով»

15:01 | 23 սեպտեմբերի, 2018
Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում բոլոր քաղաքացիներին հիշեցնել, որ Քրեական օրենսգիրքը հանցանք է համարում քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը: Այս արարքը պատժվում է տուգանքով' 500․000-700․000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ' 2-5 տարի ժամկետով:

Լուրեր Դիտորդները հիմնականում արձանագրել են տեղամասի անմատչելիություն, կահավորման խնդիր, վիճակահանության կարգի խախտում, կողմնակի անձանց ներկայություն

14:06 | 23 սեպտեմբերի, 2018
Նախաձեռնության համաձայն՝ ընտրատեղամասերում հիմնական խնդիրներն են՝ տեղամասի անմատչելիությունը, քվեարկության սենյակի կահավորումը, վիճակահանության կարգի խախտումը, կողմնակի անձանց ներկայությունը տեղամասում:

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ