Երկուշաբթի, 24 սեպտեմբերի
Մարզեր

Լուրեր Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արարատի մարզի արտադրական ձեռնարկությունների գործունեությանը

21:31 | 22 սեպտեմբերի, 2018
Վարչապետը կարևորել է Արարատի մարզում սննդարդյունաբերության և վերամշակող գյուղատնտեսության հետագա զարգացումը և նշել, որ գործադիրը պետական մեխանիզմների շրջանակում պատրաստ է աջակցել այդ գործընթացին:

Լուրեր Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

17:42 | 20 սեպտեմբերի, 2018
Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Հրազդանի նախկին համայնքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել նախաքննության:

Լուրեր «Իրենց դուռն է, ուզում են` խփում են»,- ասաց վարչապետը ցուցարարների` կառավարության շենք մտնելու փորձի մասին

14:37 | 20 սեպտեմբերի, 2018
Ցուցարարների մի մասը Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչներն էին, նրանց խոսքով՝ եկել են ակցիա իրականացնեն՝ պահանջելով իրենց համայնքի նախկին ղեկավարի պաշտոնավարումը։ Հիշեցնենք, որ Եղեգնուտ համայնքի ղեկավարը ՀՀԿ-ական Ռազմիկ Մարգարյանն էր, որը 1991 թվականից զբաղեցնում է համայնքի ղեկավարի պաշտոնը, իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում էր գրել, սակայն մարզպետի կողմից համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշումը բողոքարկում է դատական կարգով։

Լուրեր Կառավարությունը Գանձաքար համայնքից կինոթատրոնի շենքը հետ վերցրեց

11:34 | 20 սեպտեմբերի, 2018
Գանձաքար համայնքի ղեկավարը բազմաթիվ գրություններով հայտնել է, որ համայնքի ֆինանսական միջոցների սուղ լինելու պատճառով ներկայումս պարտավորված պարտավորությունները կատարել չի կարող և խնդրել է հնարավորինս աջակցել համայնքին:

Հոդվածներ Ֆերիկի արոտավայրերը վաճառվել են նախկին պատգամավորին ու նրա եղբորը

10:12 | 19 սեպտեմբերի, 2018
Համայնքապետ Ռուստամ Հասանյանն ասում է, որ 2004 և 2006 թվականներին, մոտ 200 հեկտար արոտավայր է աճուրդով վաճառվել պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդիներին` այդ տարիներին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին և Արշալույսի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանին:

Լուրեր Լիլիթ Սահակյան․ «Առողջապահության նախարարության կողմից ոչ մի գործողություն չի իրականցվել՝ աղտոտման և քաղցկեղի կապի բացահայտման համար»

20:36 | 18 սեպտեմբերի, 2018
Այս տարվա սեպտեմբերի 1-ից Ալավերդիում մեկնարկել է «Էկոլոգաերկրաքիմիական հետազոտությունները որպես որոշումների ընդունման հիմք` Ալավերդի քաղաքի օրինակով» ծրագիրը: Այն իրականացնում է ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը: Վերջինս ծրագիրը շահել է Գիտական կոմիտեի հայտարարած թեմատիկ մրցույթում:

Լուրեր Արտակարգ իրավիճակների նախարարն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորում

10:17 | 17 սեպտեմբերի, 2018
Սեպտեմբերի 15-ին ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ: Այցի նպատակն էր ծանոթանալ մարզի փրկարարական վարչության (ՄՓՎ), տարածքային հրշեջ-փրկարարական ջոկատների ընթացիկ աշխատանքներին, գույքային և տեխնիկական կարողություններին և առկա խնդիրներին:

Հոդվածներ Գեւորգ Պետրոսյան. «Ուսուցում եւ այլընտրանք՝ կլիմայական փոփոխություններին դիմակայելու միակ արդյունավետ միջոցները»

15:41 | 15 սեպտեմբերի, 2018
Եթե տարին հացառատ է, ապա աշնան գալուստը մշակովի հողատարածքները դիմավորում են կրակից առաջացած թանձր ծխաշերտով: Բնակավայրերն եւս զերծ չեն մնում «մաքրագործող խարույկներից»: Աշնանն ու գարնանը մարդիկ այրում են փողոցում թափված տերեւները, գազոնների չորացած բուսածածկ մակերեսները, մայթերի կողքին կուտակած աղբը:

Լուրեր ՄԻՊ-ը Բաղանիսի և Չինարիի գնդակոծությունների վերաբերյալ հատուկ զեկույց կուղարկի միջազգային կառույցներին

12:45 | 15 սեպտեմբերի, 2018
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրամադրված տվյալները վկայում են, որ Բաղանիս գյուղում կրակոցներն արձակվել են գյուղի դպրոցի, քաղաքացիական տների ու գյուղ տանող ավտոճանապարհի ուղղությամբ:

Հոդվածներ Ընդդեմ Արծվանիկի պոչամբարի ընդլայնման. «Մեր ժողովուրդն ուզում է իմանա, թե սրանից հետո իր ճակատագիրն ինչ է լինելու»

23:17 | 14 սեպտեմբերի, 2018
«Ավագանին թող որոշի՝ հարցը հանի, նիստը սկսի». այսպիսի պահանջ էր դրվել այսօր Կապանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանի և ավագանու անդամների առջև:

Հոդվածներ Կապանի նախկին ղեկավարն ու տեղակալն իրենց մեքենաները կիրառել են որպես ծառայողական ու գումար ստացել համայնքի բյուջեից

15:59 | 14 սեպտեմբերի, 2018
Կապանի նախկին (2012-2018 թթ.) համայնքապետ Աշոտ Հայրապետյանը պաշտոնավարման 6 տարիներին՝ 2013-2018 թթ., իր ընկերության ավտոմեքենան վարձակալել է որպես ծառայողական մեքենա, ինչի համար համայնքային բյուջեից ընկերությանը փոխանցվել է 18 միլիոն 159 հազար դրամ:

Լուրեր Հոկտեմբերի 21-ին 5 համայնքում արտահերթ ընտրություն կանցկացվի

11:32 | 14 սեպտեմբերի, 2018
Հոկտեմբերի 21-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կանցկացվի նաև Արմավիրի մարզի Դալարիկ, Գեղարքունիքի մարզի Երանոս, Սարուխան, Կոտայքի մարզի Արզնի, Գեղաշեն, Մրգաշեն համայնքներում, Սյունիքի մարզի Կապան քաղաքում։

Լուրեր Գաղափարից՝ նորարար գրադարան. քրաուդֆանդինգի գորիսյան գաղտնիքը

10:43 | 14 սեպտեմբերի, 2018
Նախաձեռնության նպատակն է ակտիվերիտասարդական կենտրոնի ստեղծման միջոցով համախմբել նորարարգաղափարներ ունեցող երիտասարդներին, խթանել նրանց միջև շփումն ու համագործակցությունները, դրանով իսկ նպաստելով համայնքի զարգացմանը: Պլանավորվում է կենտրոնում իրականացնել դասընթացներ, ֆիլմի դիտումներ, բանավեճեր, մշակութային այլ միջոցառումներ։

Հոդվածներ Մանկապարտեզի շինաշխատանքները չեն կարող շարունակվել, քանի որ ՀԷՑ-ը հապաղում է տեղափոխել էլեկտրակայանը

10:12 | 14 սեպտեմբերի, 2018
Աղավնատուն գյուղի բնակիչները մտավախություն ունեն, որ մանկապարտեզ ունենալու վաղեմի երազանքն այդպես էլ կյանքի չի կոչվի ՀԷՑ-ի պատճառով: Համայնքապետը դիմել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով նախարարի միջնորդությունը հարցը կարգավորելու համար:

Լուրեր Ստուգումներ են սկսվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում

18:16 | 13 սեպտեմբերի, 2018
Սեպտեմբերի 10-ից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնինը ստուգումներ է սկսել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Ստուգումները տևելու են 15 աշխատանքային օր, սակայն եթե անհրաժեշտություն լինի, ժամկետը գուցե երկարացվի:

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ