Կիրակի, 23 սեպտեմբերի
Իրավունք

Լուրեր «Հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու որևէ փորձից»․ ՀԼԱ նախագահ

22:00 | 22 սեպտեմբերի, 2018
Մենք հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու յուրաքանչյուր տիպի գործողությունից և հարգել լրագրողական գործունեություն իրականացնելու իրավունքը։

Լուրեր Դատավոր Լիզա Գրիգորյանն ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի

13:48 | 22 սեպտեմբերի, 2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը ևս դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշումը՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու վերաբերյալ քաղաքացիական մասնագիտացման մասով:

Լուրեր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում սահմանվել է հերթապահություն

13:16 | 22 սեպտեմբերի, 2018
Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններով պայմանավորված, սույն թվականի սեպտեմբերի 22-ին և 23-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն:

Լուրեր Վալերիյ Օսիպյանն ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունից ժամանած պատվիրակությանը

22:02 | 20 սեպտեմբերի, 2018
Սեպտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է միջազգային ոստիկանական կազմակերպության՝ Ինտերպոլի Եվրոպայի տարածաշրջանի հարցեով ստորաբաժանման տնօրեն Մաթեուշ Վոլչակի գլխավորած պատվիրակությանը։

Լուրեր Դոն Պիպոն 50 մլն դրամ գրավով ազատ է արձակվել

21:53 | 20 սեպտեմբերի, 2018
Քրեական աշխարհում «Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանն այսօր 50 մլն դրամ գումարի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին «Հետք»-ին ասաց Ասատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը: Ասատրյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը ներկայացվել էր պաշտպանական կողմը:

Լուրեր Տարոն Մարգարյանը «Երևան» հիմնադրամի գործով հարցաքննվել է, ունի վկայի կարգավիճակ

19:29 | 20 սեպտեմբերի, 2018
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: Վանեցյանի խոսքով՝ այս գործով վերականագնման ենթակա է 1 մլրդ 820 մլն դրամ: Տարոն Մարգարյանը գործի շրջանակում ունի վկայի կարգավիճակ:

Լուրեր ՄԻԵԴ-ը «մարտի 1»-ի գործով Հայաստանի դեմ վճիռ է կայացրել

18:22 | 20 սեպտեմբերի, 2018
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում է 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին: ՄԻԵԴ-ը խախտումներ է արձանագրել Կոնվենցիայի մի շարք՝ 3-րդ, 5-րդ 6-րդ, 11-րդ հոդվածներով և Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել Սաղաթելյանին վճարել 15.600 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում և 5000 եվրո՝ դատական ծախսերի գումար:

Լուրեր ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ում սերմացուների փչացման և պակասորդների առթիվ քրեական գործ է հարուցվել

18:16 | 20 սեպտեմբերի, 2018
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառավարության 2017թ. մարտի 19-ի որոշմամբ, Հայաստանում գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման 2017 թվականի ծրագրի շրջանակներում` գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին թույլատրել ծրագիրն իրականացնելու համար օգտագործել 612 779 084 դրամ` 1710 տոննա առաջին վերարտադրության սերմացուներ ձեռք բերելու նպատակով:

Լուրեր Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը «Yerevan.today»-ի խմբագրության խուզարկության մասին

17:56 | 20 սեպտեմբերի, 2018
Լրագրողական կազմակերպություններն այսօր հայտարարություն են հրապարակել՝ կապված «Yerevan.today» լրատվական կայքի խմբագրությունում իրականացված խուզարկության հետ։

Լուրեր Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

17:42 | 20 սեպտեմբերի, 2018
Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Հրազդանի նախկին համայնքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել նախաքննության:

Լուրեր Համաներման պահանջով բաց նամակ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին

13:17 | 20 սեպտեմբերի, 2018
«Այսօր ՀՀ բանտերում դատապարտված են տասնյակ կանայք, ում խնամքի տակ անչափահաս երեխաներ կան, ովքեր մանր հանցանքներ են կատարել իրենց երեխաներին աղքատությունից ու սովից փրկելու համար և դրա դիմաց դատապարտվել են շատ ավելի խիստ պատիժների, քան, օրինակ, կնասպան բռնարարները, սեռական բռնություններ կատարած հանցագործները և այլոք: Նման իրավիճակը չի կարող ընդունելի լինել Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում»:

Լուրեր Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Կողբի ուսուցչուհու նամակի առնչությամբ

20:52 | 19 սեպտեմբերի, 2018
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժինը նյութեր է նախապատրաստում «Հետք»-ի հրապարակման հիման վրա, որում ներկայացրել էինք Տավուշի մարզի Կողբ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Ազատյանի նամակը՝ ուղղված ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին:

Լուրեր Գլխավոր դատախազի տեղակալները հանդիպել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միատովիչին

19:24 | 19 սեպտեմբերի, 2018
Քննարկվել են Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերին առնչվող քրեական գործերով իրականացվող քննությունների օրինականության նկատմամբ դատախազական հսկողության և ներգործության միջոցների արդյունավետությանը, կանանց և խոցելի այլ խմբերի քրեաիրավական պաշտպանության իրավիճակին, կառուցակարգերին առնչվող հացրեր:

Լուրեր Վլադիմիր Սաչկովը՝ Փաշինյանին. «Սա հակասում է Հայաստանում բարձր տեխնոլոգիական որոշումներն առաջ մղելու Ձեր մոտեցմանը»

12:15 | 19 սեպտեմբերի, 2018
«ԱրմենՏել» ՓԲԸ-ում զարտուղի կապուղի ստեղծելու գործով մեղադրվող Տեխնիկական բլոկի նախկին տնօրեն, ՌԴ քաղաքացի Վլադիմիր Սաչկովին դատարանը թույլ չի տվել մասնակցել տեխնոլոգիական սեմինար-հանդիպմանը:

Լուրեր Սպանության գործով ամբաստանյալ «Չարբախցի Գեղամի» մոտ լուրջ հիվանդություն է հայտնաբերվել

17:38 | 18 սեպտեմբերի, 2018
«Լիա» գեղեցկության սրահում 2016 թվականի նոյեմբերի 14-ին տեղի ունեցած սպանության գործով ամբաստանալ Պետրոս Իսրայելյանն առողջական լուրջ խնդիր ունի: Այս մասին «Հետքին» ասաց Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Լուրեր Yerevan. Today կայքի խմբագիրը պնդում է՝ կատարված խուզարկությունը լրատվամիջոցին լռեցնելու միջոց է

16:02 | 18 սեպտեմբերի, 2018
«Yerevan. Today կայքում կատարված խուզարկությունն ընթացել է բազմաթիվ խախտումներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց կայքի խմբագիր Սեւակ Հակոբյանը։

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ