Կիրակի, 23 սեպտեմբերի
Հասարակություն

Լուրեր Քրեական գործ՝ նախընտրական շտաբում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ

15:48 | 23 սեպտեմբերի, 2018
Ժամը 19:10-ին, երբ Ոստիկանության աշխատակիցները զննության արձանագրությունը ծանոթացման համար ներկայացրել են մասնակիցներին, նշված շտաբի աշխատանքները համակարգող Գ.Գ-ն կոչ է արել շտաբի դռների մոտ հավաքված քաղաքացիներին ներխուժել շտաբ, ջարդուփշուր անել ամեն ինչ և վերցնել դեպքի վայրի զննությամբ վերցված տեսախցիկների տեսագրման սարքը:

Լուրեր Քրեական գործ` առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ

15:31 | 23 սեպտեմբերի, 2018
Դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդմամբ' 2018 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի մի բնակիչ 40.000 ՀՀ դրամ գումար է վերցրել՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի օգտին քվեարկելու համար:

Լուրեր Անձրեւ եւ ամպրոպ, նաեւ` քամու ուժգնացում

15:04 | 23 սեպտեմբերի, 2018
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 23-ին և 26-ին երեկոյան ժամերին հատկապես հյուսիսային, 27-ին արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Լուրեր Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին

22:31 | 22 սեպտեմբերի, 2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:

Լուրեր «Հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու որևէ փորձից»․ ՀԼԱ նախագահ

22:00 | 22 սեպտեմբերի, 2018
Մենք հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու յուրաքանչյուր տիպի գործողությունից և հարգել լրագրողական գործունեություն իրականացնելու իրավունքը։

Լուրեր Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը` հայ դիմորդների համար

21:54 | 22 սեպտեմբերի, 2018
Կրթաթոշակային ծրագիրը հնարավորություն է ընձեռում ընտրված դիմորդներին սովորել ասպիրանտական ծրագրով կամ իրականացնել հետազոտական ծրագիր Շվեյցարիայի համալսարաններում և հետազոտկան կենտրոններում։

Լուրեր Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արարատի մարզի արտադրական ձեռնարկությունների գործունեությանը

21:31 | 22 սեպտեմբերի, 2018
Վարչապետը կարևորել է Արարատի մարզում սննդարդյունաբերության և վերամշակող գյուղատնտեսության հետագա զարգացումը և նշել, որ գործադիրը պետական մեխանիզմների շրջանակում պատրաստ է աջակցել այդ գործընթացին:

Լուրեր Ընտրական գործընթացներին առնչվող ահազանգով ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել ոստիկանություն

21:27 | 22 սեպտեմբերի, 2018
Դրանից բացի, մարդու իրավունքների պաշտպանին է ուղղվել մեկ զանգ՝ կապված ընտրացուցակների հետ և մեկ ահազանգ՝ կապված աստիկանության բաժին բերման ենթարկելու հետ:

Լուրեր Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Բաղանիս և Կոթի գյուղեր. կհրապարակվի արտահերթ զեկույց

18:12 | 22 սեպտեմբերի, 2018
Սահմանամերձ գյուղերի բնակիչներն Արման Թաթոյանի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել են նաև սոցիալական հարցեր, որոնց լուծման ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում կձեռնարկի անհրաժեշտ քայլեր:

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ