ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի
Սպորտ

Լուրեր Հայաստանի հավաքականը կրկին 100-րդն է աշխարհում

14:35 | 20 սեպտեմբերի, 2018
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման սեպտեմբեր ամսվա ցուցակը: Հայաստանի հավաքականը, չնայած հաշվետու ժամանակահատվածում 2-1 հաշվով հաղթել է Լիխտենշտայնին, ապա 0-2 զիջել ՆՀՀ Մակեդոնիային, մնացել է 100-րդ հորիզոնականում, որը կիսում է Պաղեստինի հետ: ՖԻՖԱ-ի ցուցակում ընդգրկված է 211 հավաքական:

Լուրեր ՀՖՖ նոր գործկոմում կլինեն նախարարներ, ֆուտբոլային ակումբների նախագահներ, ֆուտբոլային մեկնաբաններ

15:14 | 13 սեպտեմբերի, 2018
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր գործադիր կոմիտեում, ինչպես և դեռևս գործող կոմիտեում, կլինեն պետական պաշտոնյաներ: Այսպես, ՀՖՖ նոր գործկոմի անդամներ են առաջադրվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, պատգամավոր Ալեն Սիմոնյանը, վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը:

Հոդվածներ Հայկական «կրկեսային ներկայացում»՝ Սկոպիեում

14:08 | 10 սեպտեմբերի, 2018
Եթե Մինասյանի շտաբն ու թիմը դեռ մտածում են, որ կարող են դուրս գալ խմբից ու հավատում են իրենց ուժերին, ոչ թե պետք է մեղքը բարդեն գոլային պահերը չիրացնելու վրա կամ դրա համար ինչ-որ արդարացումներ փնտրեն, այլ երեկվա բակային, ինչպես ընդունված է ասել, «քուչի» ֆուտբոլից համապատասխան դասեր քաղեն ու հետեւություններ անեն առաջին հերթին տրամադրվածության, մարզական պատվախնդրության տեսանկյունից, այլապես «Հանրապետականում» իրենց հասցեին կրկին սուլոցներ են լսելու:

Լուրեր Կարեւոր հանդիպում Սկոպիեում՝ ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան

15:29 | 9 սեպտեմբերի, 2018
Այսօր՝ Երեւանի ժամանակով 20:00-ին, ՆՀՀ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում կմեկնարկի ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը: Այս թիմերը համարվում են Ազգերի լիգայի խաղարկության «D» դիվիզիոնի 4-րդ խմբի հաղթողի կոչման հավակնորդները, ինչը նշանակում է, որ կայանալիք խաղը խմբի լավագույնին որոշելու հարցում շատ մեծ նշանակություն է ունենալու:

Հոդվածներ Գոլային պահերն ընդամենը վիճակագրություն են, գոլերը՝ հաղթանակ

22:29 | 7 սեպտեմբերի, 2018
Շարունակ պայքարի մեջ գտնվող ու այս անգամ իսկապես ավագի պես հանդես եկած Մխիթարյանի, ղազախական «Ակտոբեում» շարունակաբար գոլեր խփող ու ընդհանրապես նոր շնչառություն բացած 34-ամյա Մարկոսի, աստիճանաբար հունի մեջ մտնող Արասի մասնակցությամբ Հայաստանի հավաքականի գրոհները հուշում են, որ մեր թիմը չի կորցրել իր հարվածային ներուժը, որը նախկինում տեսել ենք:

Լուրեր Վարդան Մինասյան. «Մեկ միավորի կորուստը հետագայում կարող է շատ վատ անդրադառնալ մեզ վրա»

19:16 | 5 սեպտեմբերի, 2018
Հարցին, թե այս տարի կտեսնե՞նք որակապես նոր հավաքական, որտեղ տեխնիական խոտանը կնվազի, Վարդան Մինասյանն ասաց, որ մեծ հույս ունի, որ կտեսնի՝ ընդգծելով, որ «ամեն ինչ ֆուտբոլիստների գլխի և ոտքի մեջ է»:

Հոդվածներ Հայկական ակումբներն այս տարի առաջընթաց գրանցեցին, բայց կարեւորը հիմքն է

17:08 | 17 օգոստոսի, 2018
Եթե Հայաստանի ակումբային ֆուտբոլում նոր-նոր ուրվագծվող դրական տեղաշարժերը թիթեռի կյանք չունենան, 2-3 տարվա ընթացքում կարող ենք տեսնել փոփոխությունների առաջին արդյունքները պատանի ու երիտասարդ, որակյալ ֆուտբոլիստների տեսքով:

Լուրեր Հայաստանի հավաքականը կրկին 100-րդն է, իսկ համաշխարհային առաջատար է դարձել աշխարհի չեմպիոն Ֆրանսիան

17:23 | 16 օգոստոսի, 2018
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային ցուցակը, որը գլխավորում է աշխարհի նորընծա չեմպիոն Ֆրանսիան: Լավագույն տասնյակում ֆրանսիացիներին հաջորդում են Բելգիան, Բրազիլիան, Խորվաթիան, Ուրուգվայը, Անգլիան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Իսպանիան, Դանիան:

Լուրեր Հայ նավամոդելիստներ Բաբկեն Շահազիզյանը և Վոլոդյա Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն

13:07 | 1 օգոստոսի, 2018
Բուլղարիայում ավարտվել է նավամոդելային սպորտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ թե՛ մեծահասակների և թե՛ երիտասարդների Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել են հայ նավամոդելիստերը:

Լուրեր Տարկետման իրավունք կստանա ևս երկու մարզիկ և մշակույթի բնագավառում նվաճում ունեցող մեկ քաղաքացի

18:28 | 25 հուլիսի, 2018
Նախագծի արձանագրության մեջ նշվում է, որ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը:

Լուրեր Կառավարության օժանդակությունը՝ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին

11:38 | 19 հուլիսի, 2018
Կառավարությունը յուրաքանչյուր մարզպետարանի կտրամադրի 1 200 000 դրամ՝ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի նպատակով։ Ընդհանուր առմամբ կառավարության կողմից այս մրցույթին 12 միլիոն դրամ կհատկացվի։

Լուրեր Կառավարությունը տարկետման իրավունք կտա ևս երկու մարզիկի

19:32 | 18 հուլիսի, 2018
Այդ մարզիկներն են՝ Բաբկեն Հրաչյայի Շահազիզյանը՝ նավամոդելի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների կրկնակի չեմպիոն և Դավիթ Վարդանի Մադոյանը՝ բազկամարտի 2017 թվականի երիտասարդների Եվրոպայի և աշխարհի առաջնությունների չեմպիոն:

Լուրեր «Արարատ»-ի հայտարարությունը՝ հորդորում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային «ուշքի գալ»

18:19 | 16 հուլիսի, 2018
««Արարատի» ղեկավարությունը մինչ 2008թ. լուրջ ներդրումներ է կատարել՝ փորձելով զարգացնել հայկական ֆուտբոլը։ Սակայն ՀՖՖ-ի տարիներ շարունակ, մեղմ ասած, անհարգալից պահվածքը, «Արարատի» ղեկավարությանը թույլ չտվեց իրականացնել իր առջև դրված նպատակները։ «Արարատի» ղեկավարությունը պատրաստ է կրկին մեծ ներդրումներ կատարել, եթե ՀՖՖ-ի նախագահը և աշխատակազմը հրաժարական ներկայացնեն»։

Լուրեր «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հայտարարությունը ՀՖՖ-ի գործունեության վերաբերյալ

12:55 | 16 հուլիսի, 2018
«ՀՖՖ ներկայացուցիչները ջանք ու եռանդ չխնայեցին, որպեսզի խոչընդոտեն «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին Եվրոպա լիգայի ընտրական փուլի առաջին խաղին մակեդոնական «Վարդար»-ի հետ հանդիպմանը նախապատրաստվելուն»:

Լուրեր Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը հյուրընկալել է ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանին

17:37 | 6 հուլիսի, 2018
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր հյուրընկալել է մեր երկրում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ. Միլսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտի և երիտասարդության ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր:

Լուրեր Նախարարությունն առաջարկում է 21 սպորտսմենի տարկետման իրավունք տրամադրել, ՊՆ-ն 4-ին մերժել է

21:18 | 3 հուլիսի, 2018
Կառավարության վաղվա՝ հուլիսի 4-ի նիստի օրակարգում է մի հարց, ըստ որի՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից 2018 թվականի ամառային զորակոչից մինչև 2020 թվականի ամառային զորակոչը տարկետման իրավունք կտրվի սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 19 մարզիկների:

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ