HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինծառայությունից խուսափած քաղաքացիները կարող են ազատվել քրեական հետապնդումից

Այսօր ՀՀ կառավարությունը 1684 տեղ է հաստատել պետական բուհերի 2011/2012 թթ. ուսումնական տարվա' պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսումնական վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով: Այդ 1684 տեղից 387-ը պարտադիր զինվորական զորակոչից տարկետման իրավունքով է:

Գործադիրը հավանություն է տվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որով մինչև 2011թ. մայիսի 1-ը 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հնարավորություն կտրվի սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք և ազատվել քրեական հետապնդումից։

Լուսանկարը` mil.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter