Վրաստանի փրկությունը դաշնային կառուցաձեւ ունենալու մեջ է
Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը ողջունում է Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեի վերջերս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում արտահայտած հետեւյալ միտքը, որ`
- Վրաստանը պատրաստ է դառնալ դաշնային պետություն եւ «Եվրոպական ինքնավարության բարձր աստիճան/ տալ իր /գրավված շրջաններին« որոնք շուտով կլինեն ազատ եւ ներառված ինքնիշխան Վրաստանի տարածքում»:
ՍՋՀՀԿ Խորհուրդը անընդհատ անդրադարձել է այդ հարցին եւ խորհրդի կողմից կազմակերպած բազմաթիվ համաժողովների եւ խորհրդաժողովների ժամանակ ընդունվել են գրեթե նույն բովանդակությամբ որոշումներ`որ Վրաստանի փրկությունը դաշնային կառուցաձեւ ունենալն է,որը նաեւ նախատեսված է Վրաստանի գործող սահմանադրությունում:
Վրաստանի դաշնային, ժողովրրդավարական կառուցաձեւ ունենալու անհրաժեշտության մասին իրենց դրական կարծիքներն են հայտնել տարբեր երկրների, այդ թվում նաեւ Վրաստանի բազում առաջադեմ քաղաքական, պետական, հասարակական գործիչներ, կազմակերպությունների, միավորումների« ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ գերիշխանությունը վերականգնելու համար Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի կողմից այդպիսի գաղափար առաջ քաշվեց նաեւ 2008թ.-ի օգոստոսյան պատերազմից անմիջապես հետո:
«Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ գերիշխանությունը վերականգնելու, որպես կայուն եւ ժողովրդավար զարգացման երաշխիք` առկա ազգամիջյան խնդիրները օբյեկտիվ, արդարացի եւ իրավականորեն լուծելու նպատակով Վրաստանի պետական կառուցվածքին հարկ է տալ դաշնային (ֆեդերալ) կառուցաձեւ` բաղկացած տարածքային միավորներից եւ կենտրոնական իշխանությունից: Տարածքային միավորների կազմում հիմք ընդունել Վրաստանի բաղկացուցիչ ազգությունների էթնիկական ինքնության պահպանման եւ զարգացման կարիքները»:
Այդպիսի գաղափար առաջ է քաշվել նաեւ 2009թ.-ի հուլիսի 23-ին Վրաստանի պառլամենտում ելույթ ունեցող, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի կողմից.
«Վերահամարկման պատերազմական տարբերակ գոյություն չունի, միայն խաղաղ եւ բարգավաճ Վրաստանը կարող է տարածքային ամբողջականությունը վերականգնելու ապագա ունենալ, Աբխազիային եւ Հարավային Օսեթիային ցույց տալ այնպիսի Վրաստան, որտեղ նրանք կարող են լինել ազատ եւ որտեղ իրենց բնակչությունը կարող է բարգավաճել, որտեղ նրանք կարող են օգտվել դաշնային համակարգի շրջանակներում գործող ինքնավարությունից»:
Այս ամենը հիմք ընդունելով Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը դիմում է Վրաստանի բարձրագույն իշխանությանը, որ Վրաստանից իրենց անկախությունը հռչակած տարածաշրջաններին նման «Եւրոպական ինքնավարության բարձր աստիճան» տրամադրելու կեցվածքը համոզիչ դարձնելու ամենակարճ եւ իրական ճանապարհը նման կարգավիճակ Սամցխե-Ջավախք մեծամասնությամբ հայաբնակ տարածքին տալն է: Սամցխե-Ջավախք վարչական շրջանը ամբողջությամբ համապատասխանում է նախարար Վաշաձեի առաջ քաշած օրինակներին` Իտալիայի Հարավային Տիրոլ ինքնավար նահանգին եւ Ֆինլանդիայի մաս կազմող Աալանդյան կղզիներին:
Մենք համոզված ենք, որտարածքային միավորներից եւ կենտրոնական իշխանությունից բաղկացած դաշնային (ֆեդերալ) պետական կառուցվածքը Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ գերիշխանությունը վերականգնելու կայուն եւ ժողովրդավար զարգացման երաշխիք է: Մնում է, որ Վրաստանի իշխանությունները գործով ցույց տան, որ իրենք եւս համոզված են իրենց հայտարարություններին:
Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ
02.02.2012թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել