HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոգեբուժարանում անձին ապօրինի պահելու դեպքով հարուցվել է քրեական գործ

Մարդու իրավունքների պաշտպանի որոշման խախտման դեպք արձանագրելու հիման վրա նախապատրաստված նյութերով ոստիկանությունը քրեական գործ է հարուցել հոգեբուժական հիվանդանոցում անձին ապօրինի պահելու հանցագործության հատկանիշներով:

ՄԻՊ աշխատակազմը մանրամասնում է, որ դեռևս անցյալ տարվա հոկտեմբերի 25-ին չհայտարարված այցի հիման վրա մարդու իրավունքների պաշտպանը «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում (նախկինում՝ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն) արձանագրել է չափահաս և գործունակ անձին իր կամքին հակառակ ապօրինի պահելու դեպք՝ ոչ հոժարակամ բուժման ընթացակարգերի բացակայության պայմաններում: Այդ անձը կարողացել է լքել հոգեբուժարանը պաշտպանի իրավասու ներկայացուցչի միջամտությունից հետո։

Դեպքից հետո մարդու իրավունքների պաշտպանի կողմից կայացվել է մարդու իրավունքների խախտման առկայության մասին որոշում, որն ուղարկվել է գլխավոր դատախազին, ոստիկանության պետին և առողջապահության նախարարին:

Այս նույն դեպքով պաշտպանի որոշման հիման վրա առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ, որի արդյունքում հոգեբուժարանում արձանագրվել են խախտումներ և տրվել են պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter