Խցանումներ ձնաբքի հետևանքով
Փետրվարի 1-ին` ժամը 10.24-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Արագած-Ծաղկահովիտ ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով խցանման մեջ են հայտնվել մոտ 30 ավտոմեքենա:
Ճանապարհի մաքրման արդյունքում՝ ավտոմեքենաները դուրս են եկել խցանումից և շարունակել ընթացքը:
Փետրվարի 1-ին և 2-ին ձնաբքի հետևանքով խցանումներ են տեղի ունեցել նաև Լոռու մարզում`Վանաձոր-Դիլիջան ավտոմայրուղու 25-րդ կմ-ում` Ֆիոլետովո գյուղի մոտակայքում (խցանման մեջ է հայտնվել 5 ավտոմեքենա), Շիրակի մարզի Մայիսյան-Հովունի ավտոճանապարհի 3-րդ կմ-ում (խցանման մեջ են հայտնվել 5 ավտոմեքենա), Շիրակի մարզի Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին (11 մեքենա), Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին (18-րդ կմ, 26 մեքենա) և Աշոցք-Գյումրի ավտոճանապարհին (21-րդ կմ, Թորոսգյուղի մոտակայք, 2 մեքենա),Կոտայքի մարզում` Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհին (30 ավտոմեքենա):
Ճանապարհի մաքրման արդյունքում՝ բոլոր ավտոմեքենաները դուրս են եկել խցանումից և շարունակել ընթացքը:
Իսկ ձնաբքի հետևանքով Շիրակի մարզի Ողջի-Բյուրակն ավտոճանապարհի 2-րդ կմ-ում խցանման մեջ հայտնված 3 ավտոմեքենաների ուղևորները`ավտոմեքեանները դուրս բերել չհաջողվելու պատճառով Ողջի գյուղի բնակիչների օժանդակությամբ տեղափոխվել են գյուղ՝ գիշերելու: Մոտակա բնակավայր`գիշերելու են տեղափոխվել նաև Արագածոտնի մարզի Քուչակ-Ծաղկաշեն ավտոճանապարհին խցանման մեջ հայտնված ավտոմեքենայի ուղևորները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այս հատվածներում շարունակվում են ճանապարհահատվածների մաքրման աշխատանքները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել